19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Բուքմեյքերական ընկերությունները կտուգանվեն 2 մլն դրամով, եթե խաղադրույք վերցնեն անչափահասներից

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը Facebook-յան էջում գրել է.

ԱԺ-ի բոլոր խմբակցությունները ներկայացնող իմ գործընկերների հետ համահեղինակությամբ, այսօր շրջանառության մեջ դրեցի «Վիճակախաղերի մասին» և «Շահումով խաղերի… մասին» օրենքներում փոփոխությունների մի նախագիծ, որի պարզ տրամաբանությունը հետևյալն է.

Եթե մինչև 18 տ, իսկ որոշ դեպքերում՝ 21 տ. քաղաքացիներին բուքմեյքերական գրասենյակները, խաղատները և այլն, թույլատրում են կատարել խաղադրույք կամ մասնակցել այլ շահումով խաղի, տուգանվում են առաջին անգամ 2 մլն դրամով, 2-րդ անգամ տուգանքը կազմում է 5 մլն դրամ, 3-րդ անգամ՝ 10 մլն դրամ, իսկ 4-րդ անգամ կրկնվելու պարագայում կասեցվում է տրամադրված լիցենզիան:

Կարծում եմ՝ նման կոշտ տուգանքների համար հիմնավորումների կարիք չկա:

Հ.Գ. Գործող օրենդրությամբ տուգանքը կազմում է 100 հազար դրամ՝ անորոշ թողելով կրկնվելու դեպքում տուգանքների ու պատժամիջոցների հեռանկարը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ