30 Հուլիսի, Հինգշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանի զինուժը ականանետ է կիրառել

Նոյեմբերի 19-ից 25-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հարաբերական հանգիստ օպերատիվ իրադրությունը էական փոփոխությունների չի ենթարկվել: Արցախի ՊՆ-ից հայտնում են, որ նշված ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը հիմնականում խախտել է հրաձգային զինատեսակներից՝ շփման գծի հյուսիսային հատվածում կիրառելով նաև 60 միլիմետրանոց ականանետ (1 արկ): ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել […]

Կատուն խեղդել է նորածին երեխային

Ողբերգական միջադեպ է տեղի ունեցել Ուկրաինայի Խարկով քաղաքում։ 3 ամսական երեխան մահացել է խեղդվելու արդյունքում։ Հայտնի է դարձել, որ ծնողները երեխային սայլակով թողել են դրսում՝ անուշադրության մատնելով, իսկ երբ վերադարձել են երեխայի մոտ, տեսել են, որ կատուն պառկել է նրա դեմքին՝ խեղդելով փոքրիկին։    Դեպքի առթիվ քրեական գորշ է հարուցվել։

Կարեն Քոչարյանը ` Դավիթ Լոքյանին

Դիմում-նամակ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանին Հարգելի պարոն Լոքյան, Հայաստանում արդեն կան մի քանի «Արևային գյուղեր»: Տարիներ շարունակ ՀՀ կառավարությունը բյուջեից տարեկան գրեթե բոլոր համայնքներին դոտացիայի տեսքով ահռելի գումարներ է փոխանցում` այդ թվում նաև էլէներգիայի, գազի և ջեռուցման ծախսերը փակելու համար: Ըստ մասնագետների, Հայաստանի տարածքի մեծ մասում տարվա մեջ 300-ից ավելի արևային […]

Այս երկրում հայերի վիճակը կտրուկ վատացել է. քրդական հարցերով փորձագետ

«Հանրաքվեի նախապատրաստման փուլում Մասուդ Բարզանին հայտարարում էր, որ Իրաքի Քուրդիստանում հանրաքվեից հետո հայերի վիճակը զգալիորեն կլավանա, սակայն դա տեղի չի ունեցել»,-այսօր` նոյեբերի 25-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է  քրդական հարցով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը: Փորձագետը նշել է, որ Բարզանին անգամ խոստացել էր, որ հայոց լեզուն կդառնա նորաթուխ պետության պետական լեզուներից մեկը: «Մինչդեռ ռազմական գործողություններից հետո հարկ […]

Վրաերթի ենթարկված կինը մահացավ

Նոյեմբերի 24-ին, ժամը 19.10-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Էրեբունի փողոցի թիվ 15/1 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 1947 թ. ծնված Գոհարիկ Մարկոսյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ, գիտակցության չգալով, մահացել է: Կատարվում է քննություն:

Թուրքիայում հարձակվել են հայկական եկեղեցական միության վրա

Թուրքիայում անհայտ անձիք քարերով հարձակվել են «Փրկության եկեղեցիների միության» Մալաթիայի՝ հայերին պատկանող ներկայացուցչության վրա: Ըստ թուրքական «Gazetekarinca.com» լրատվական կայքի՝ հարձակման պահին շենքում մարդ չի եղել, կոտրվել էն միայն շենքի ապակիները: Նշվում է, որ շրջակայքում տեղադրված անվտանգության տեսախցիկները նկարահանել են հարձակումը, և հարձակման մասնակիցներից մի քանիսի դեմքերը պարզորոշ երևում են տեսանյութի մեջ: Թուրքական ոստիկանությունը դեպքի վերաբերյալ […]

Պատերը քանդել հնարավոր է միայն սկսելով ճշմարտությունից. դեսպան Միքայել Մինասյանի հարցազրույցն իտալական La Stampa-ին

Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի նախօրեին, Սուրբ Աթոռում  Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանը հարցազրույց է տվել իտալական La Stampa հեղինակավոր թերթին՝ վերհիշելով Հռոմի Ֆրանցիսկոս պապի ուղևորությունը Հայաստան և այդ այցի նշանակությունն ապագային նայելու համար, գրում է Tert.am-ը։ Ինչպես գրում է La Stampa-ն, Հայաստան ուղևորությունը, որը Ֆրանցիսկոս պապը կատարեց 2016 թվականի հունիսին, այն քիչ ուղևորություններից […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի

Ամենաընթերցված