«Եթե ուզում ես քարով ու փետով խփել համասեռամոլներին, ուրեմն դատվելու ես» /տեսանյութ/
Ինչպես հայտնի է, քրեական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունների շարքում վերջերս ակտիվորեն քննարկվում է հատկապես 197-րդ հոդվածը, որը վերաբերում է համասեռամոլներին։
Նախագծի 197-րդ հոդվածով առաջարկվում է «Սահմանադրական իրավունքների եւ ազատությունների դեմ ուղղված հանցագործություններ բաժնում» ներառել «խտրականության մասին» հատվածը, որով նախատեսվում է քրեականացնել խտրականության դրսեւորումները եւ հատկապես սեռական կողմնորոշման հանդեպ:
Օրենսգրքում «սեռական կողմնորոշում» եզրույթը նույնպես նոր է ներմուծվել:
Այս հոդվածի վերաբերյալ հնչում են տարաբնույթ կարծիքներ, ընդհուպ մինչև այն, որ այդ հոդվածի պատճառով սեռական ոչ ավանդական կողմնորոշում ունեցողների իրավունքները կընդլայնվեն, հետևաբար չի բացառվում, որ նրանք ոտնձգություն անեն նորմալ սեռական կողմնորոշում ունեցողների վրա:
Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը, սակայն, այս կարծիքին չէ: Henaran.am-ի հետ զրույցում քաղաքագետը շեշտեց՝ համասեռամոլությունն, իհարկե, դրական երևույթ չի համարում, բայց հարկավոր է հանդուրժողական լինել նրանց նկատմամբ, քանի որ մարդիկ ունեն իրենց անձնական կյանքն ու իրենց նախընտրությունները:
«Եթե ուզում ես քարով ու փետով խփել համասեռամոլներին, ուրեմն դատվելու ես», – նշեց քաղաքագետը:
Մանրամասները՝ տեսանյութում: