26 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Անի Հովհաննիսյանի անմեղությունը կապացուցվի

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն ուժի մեջ է թողել «Analitik.am» լրատվական կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանի նկատմամբ կայացրած ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը։ Այս մասին Henaran.am-ի թղթակցին հայտնեց Անի Հովհաննիսյանի շահերի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը: Պաշտպանը հայտնեց նաև, որ Անի Հովհաննիսյանի անմեղությունը բոլոր դրվագներով ապացուցելու համար դիմելու էՎճռաբեկ դատարան: Նշենք, որ մեղադրողը դիմել էր Վերաքննիչ՝ պահանջելով […]

Վճարովի ավտոկայանատեղերի համար 2018 թ. տեղական տարեկան վճարը կարող եք վճարել դեկտեմբեր ամսից

Հարգելի համաքաղաքացիներ, Տեղեկացնում ենք, որ Երևան քաղաքում վճարովի ավտոկայանատեղերի տարեկան տեղական վճարը 2018 թ.-ի համար՝ 12000 դրամ, կարող եք վճարել արդեն այս պահից:  

Կոնկրետ ահաբեկչություն կլինի. Ժամանակ

Վերջին շրջանում Հայաստանում զենքով իշխանափոխություն անելու տարբեր խմբե­րի ծրագրերը «Ղարաբաղ» կո­միտեի անդամ Աշոտ Մանուչարյանին հիշեցնում է փոքրիկնե­րի համար պատմություն. «Այծ մայրիկը գնում է, ուլիկներին թողնում, ասու՝ զանգը կտաք, երբ գայլը գա: Մի անգամ են զնգացնում, երկրորդ անգամ, իսկ երբ իրականում գայլը գա­լիս է՝ մայրը չի հավատում, մտա­ծում է՝ նորից խաղ են անում»,- նշեց նա՝ հավելելով. […]

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ դեկտեմբերի 15-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրասնպորտային միջոցների համար։

Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու մասին առաջարկներում ռացիոնալություն չեմ տեսնում. նախագահ (տեսանյութ)

«Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու մասին առաջարկներում ռացիոնալություն չեմ տեսնում, ես այստեղ տեսնում եմ ուղղակի որոշակի շահերի ծառայելու ցանկություն կամ որոշակի համոզվածություն, որը գալիս է նյութին մինչև վերջ չտիրապետելուց։ Բայց եթե իրոք նրանք համոզված են, կարող են լուրջ փաստարկներ բերել… ես որևէ լուրջ փաստարկ չեմ լսել»,-Արմենիա» հեռուստաընկերության «Բանաձև» հաղորդման ժամանակ հայտարարել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:   […]

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 15-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին առանց տեղումների եղանակ է, ճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից, խցանումներից և արտակարգ իրավիճակներից խուսափելու նպատակով նախարարությունը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Թուրքիան 10մլն դոլար օգնություն կտրամադրի Պաղեստինին

Թուրք-պաղեստինյան հարաբերությունները էլ ավելի են սերտանում։ Թուրքիան Պաղեստինին 10մլն դոլար չափի օգնություն կտրամադրի։ Ըստ թուրքական «Milliyet» պարբերականի՝ այդ տեղեկությունը հայտնել է «Resmi» պաշտոնաթերթը: Ֆինանսական օգնությամբ նպատակ է դրվում զարգացնել Պաղեստինի տնտեսությունը, հոգալ առաջին անհրաժեշտության ծախսերը, ինչպես նաև զարգացնել երկրի արտադրողականությունը։ Գումարի մի մասն էլ ուղղվելու է Պաղեստինի պետական բյուջե, ինչպես նաև Գազայի շրջան։ Հիշեցնենք, որ […]

Նախագահը հյուրընկալվել է «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցում

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցում հանդիպում է ունեցել ուսումնական այդ հաստատությունում դասավանդող ակադեմիական, փորձագիտական հանրության ներկայացուցիչների հետ: ՀՀԿ քաղաքական դպրոց հիմնելու մասին Հանրապետական կուսակցության հայտարարությունից մոտ մեկուկես տարի հետո կայացած հանդիպման ժամանակ Նախագահը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր ջանք են ներդնում, իրենց ժամանակը տրամադրում սեփական փորձն ու գիտելիքները դպրոցի սաներին […]

Նոր որոշում կալանավորների համար

Կառավարությունը փոփոխություն և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշման մեջ՝ անազատության մեջ գտնվող անձանց կապն ընտանիքի և արտաքին աշխարհի հետ պահպանելու համար լրացուցիչ հնարավորություններ ստեղծվելու նպատակով: Արդյունքում կպահպանվեն միջազգային բազմաթիվ փաստաթղթերի պահանջները: Ըստ այդմ, նախատեսվում է օտարերկրյա կալանավորված անձանց կամ դատապարտյալներին, որոնց մերձավոր ազգականները չեն կարող տեսակցել նրանց, ինչպես նաև այն կալանավորված անձանց կամ դատապարտյալներին, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի

Ամենաընթերցված