26 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հրազդանի երկու բնակիչների սպանության դեպքի առթիվ քննվող քրեական գործով բացահայտվել է 4 տարվա վաղեմության՝ պատվիրված սպանություն

Հրազդանի երկու բնակիչների սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով իրականացված բազմակողմանի քննության արդյունքում բացահայտվել է ևս մեկ սպանություն՝ կատարված 2013 թվականին: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ երկու անձանց սպանության դեպքի առթիվ քննվող քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Հրազդան քաղաքի բնակիչներ Վարդուհի Սիմոնյանի և Սամվել Ալիխանյանի սպանությունը […]

Հափշտակել են մանր եղջերավոր անասունների

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ ընդունված քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել է, որ 4 անձինք նախնական համաձայնությամբ` խմբով, 2017 թվականի ընթացքում, տարբեր մարզերի բնակիչներին պատկանող անասնագոմեր ապօրինի մուտք գործելու եղանակով բազմիցս կատարել են մանր եղջերավոր անասունների զգալի և խոշոր չափերի հափշտակություններ:  Այսպես, նախաքննությամբ պարզվել է, որ Արագածոտնի մարզի Թաթուլ գյուղի բնակիչ, մինչև 2017 թվականի հունիսը ՀՀ […]

Լաբորատոր փորձաքննությունների արդյունքներով հայտնաբերվել է վտանգավոր սննդամթերք

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը թռչնամսի շուկայում իրականացված վերահսկողության շրջանակներում լաբորատոր փորձաքննությամբ հայտնաբերել է մի շարք մանրէաբանական ցուցանիշներով խախտումներ: Սպառողներին տեղեկացնում ենք, որ  նշված խմբաքականակները ճանաչվել են վտանգավոր և սննդում օգտագործման համար պիտանի չեն՝ սառեցված հավի թևեր «Frangosul» (սալմոնելա)՝ արտադրված 07.2017թ, արտադրող երկիրը՝ Բրազիլիա, ներմուծող՝ «Գոռ Հակ թրեյդ» ՍՊԸ, պահեստում առկա կասեցված խմբաքանակի չափը՝ […]

«Արցախի քաղաքացիներն ունեն անկախ պետություն կառուցելու նույնքան իրավունք, որքան Լիտվան ու Հայաստանը». Էդուարդ Շարմազանով

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀ ԱԺ Հայաստան-Լիտվա, Լատվիա, Էստոնիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 14-ին հանդիպել է Լիտվայի ԱԳ նախարարի տեղակալ Դարյուս Սկուսեւիչյուսի հետ: Պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Սամվել Ֆարմանյանը եւ Սուրեն Մանուկյանը: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել հայ-լիտվական հարաբերությունների օրակարգային մի շարք հարցերի եւ առանձնահատուկ ընդգծվել այդ գործընթացում խորհրդարանական դիվանագիտության կարեւոր […]

Արթիկ- Ալագյազ ավտոճանապարհին տեղ- տեղ մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 14-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, Արթիկ – Ալագյազ ավտոճանապարհին տեղ – տեղ մերկասառույց է:   Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման աշխատանքներ:   ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Կստեղծվեն 18 նոր աշխատատեղեր՝ 80-90 հազար դրամ միջին աշխատավարձով

Կառավարության այսօրվա նիստում հաստատվեց որոշում, ըստ որի «Բալաբեկյան Ագրո» ՍՊԸ-ին հարկային արտոնություն տրվեց՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված տեխնոլոգիական սարքավորումները, նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար։ Տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Գարեգին Մելքոնյանն ասաց. «Կազմակերպությունը նախատեսում է Կոտայքի մարզի Արզական համայնքում ութ հեկտար տարածքի վրա հիմնել ինտենսիվ այգիներ։ Ընդհանուր ներդրման ծավալը կազմելու […]

«Մենք ՅՈՒՆԵՍԿՕ-ում անելիք չունենք»

  «Տոլման մեր մշակութային ժառանգության բաղադրիչն է  եղել ու կմնա: Այստեղ ապացուցելու ոչինչ չկա: Դատապարտում եմ տարբերակված մոտեցումը: Անգամ փորձագետները գան, ուսումնասիրեն, կտեսնեն, որ տոլման միշտ առկա է եղել մեր բոլոր տոների ժամանակ»,-  այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ, խոհարար Սեդրակ Մամուլյանը: Մամուլյանը հիշեցրեց՝ իսկական տոլման պատրաստում […]

Նախագահը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Լիբանանի դեսպանի հետ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Լիբանանի արտակարգ և լիազոր դեսպան Ժան Մաքարունին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Հանրապետության Նախագահը բարձր է գնահատել դեսպան Մաքարունի գործունեությունը պաշտոնավարման շուրջ չորս ու կես տարիներին՝ ընդգծելով, որ նա, որպես բարեկամ երկրի գործուն դեսպան, մեծ ջանք է ներդրել հայ-լիբանանյան հարաբերությունների խորացման գործում: Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է […]

Երուսաղեմի վերաբերյալ Էրդողանի կոչը դրական արձագանք է ստացել

Ստամբուլում  մեկնարկած «Իսլամական համագործակցություն» (ԻՀԿ) կազմակերպության գագաթնաժողովի ավարտից հետո հարապարկվելու է համատեղ հայտարարություն, որի մեջ ներառվելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կոչը՝ արևելյան Երուսաղեմի վերաբերյալ: Միջանկյալ նշենք, որ Թուրքիայի նախագահը կոչ էր արել իսլամական աշխարհին արևելյան Երուսաղեմը ճանաչել Պաղեստինի «օկուպացված» մայրաքաղաք: Ըստ թուրքական «Sabah» թերթի կայքի՝ այդ մասին հայտնում են Էրդողանին մոտ գտնվող աղբյուրները: Աղբյուրը, որի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի

Ամենաընթերցված