09 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ավստրալիայի Կանաչների կուսակցությունը ճանաչել է Արցախի Հանրապետությունը

Ավստրալիայի Կանաչների կուսակցությունը ներառել է Արցախի ճանաչումը իր քաղաքական պլատֆորմի ծրագրում: Կուսակցությունը, որը հաստատել է նաեւ  Հայոց ցեղասպանության ճանաչումը, դարձավ առաջին ոչ հայկական քաղաքական կուսակցություններից մեկն աշխարհում, որը Արցախի հարցում հանդես է եկել «սկզբունքային դիրքորոշմամբ», հայտնում է Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբը: Ավստրալիայի Կանաչների կուսակցությունը նաեւ կոչ է կառավարությանը պաշտոնապես ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության [Արցախ]  անկախությունը […]

Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Նիկոս Կոձիասին

Դեկտեմբերի 12-ին Աթենք պաշտոնական այցելությամբ ժամանած արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝առանձնազրույց ունեցավ Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Կոձիասի հետ։ Հանդիպումից հետո՝ նախարար Կոձիասի ուղեկցությամբ՝ Հունաստանի ԱԳՆ համաժողովների սրահում Էդվարդ Նալբանդյանը հանդես եկավ Հայաստանի արտաքին քաղաքականության, հրատապ միջազգային և տարածաշրջանային հիմնախնդիրների և դրանց լուծման ուղիների վերաբերյալ Հայաստանի մոտեցումների մասին ծավալուն ելույթով։ Էդվարդ Նալբանդյանի դասախոսությանը ներկա էին Հունաստանի արտգործնախարարության ղեկավար անձնակազմը, […]

Հրատապ. ծնողները մտահոգ են, որ գրիպի դեմ պատվաստման անվան տակ իրենց երեխաներին կներարկեն Գարդասիլ պատվաստանյութ

«Գարդասիլ» պատվաստանյութի շուրջ աղմուկը դեռ չմարած՝ հիմա էլ նոր անհանգստություն պատել երեխատերերին: Համենայն դեպս՝ այդպիսի ենթատեքստ ունի «Երկիր Ծիրանի» կուսակցության տարածած «ԶԳՈւՇԱՑՈւՄ-ԱՀԱԶԱՆԳ»-ը, որում մասնավորապես նշված է. – «Երկիր Ծիրանի» կուսակցությունն ահազանգ է ստացել դպրոցականների ծնողներից: Ուսուցիչները ծնողներին հայտնել են, որ պատրաստվում են դպրոցներում իրականացնել գրիպի դեմ պատվաստում, մինչդեռ ՀՀ առողջապահության նախարարությունը գրիպի դեմ պատվաստման ծրագրի […]

Ընտանիքում բռնության վերաբերյալ օրենքն ամբողջությամբ ընդունվեց

Ընտանիքում բռնության կանխարգելման մասին օրենքն ընդունվեց՝ 75 կողմ, 12 դեմ և 8 ձեռնպահ հարաբերակցությամբ երկրորդ և ամբողջական ընթեցմամբ ընդունվեց: «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի նախագծին խմբակցություններն ազատ քվեարկեցին, միանշանակ կողմ էին  «Ելք» և ՀՅԴ խմբակցությունները: Օրենքը երեք նպատակ է հետապնդում, որոնք հստակ սահմանված են վերնագրերում, այն է՝ ընտանիքում […]

«Սասնա ծռեր»-ը ըմբոստացան. լարված իրավիճակ դատարանում/տեսանյութ/

«Իմ իրավունքները խախտում եք, ես չեմ ցանկանում լսել այդ բարբաջանքը: Ես գնում եմ ներքևի խուցը: Ինչ արել ենք , լավ ենք արել: Մեր արածը զինված ապստամբություն էր: Եթե ապստամբությանը վերաբերվող հարցերն ենք քննարկելու՝ քննարկենք: Եթե ոչ, ապա ես չեմ մնա դահլիճում»,-«Սասնա ծռեր»-ի գործով նիստի ժամանակ ընդհատելով մեղադրող դատախազին, հայտարարեց խմբի անդամ Գագիկ Եղիազարյանը: Նշենք, որ […]

Հայաստանից դեպի Ղազախստան ապրանքների արտահանումը աճել է 19,4%-ով

ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Հարությունյանի հարցազրույցը ղազախական ABCTV լրատվական գործակալությանը Հայաստանի և Ղազախստանի միջև ապրանքաշրջանառությունը 2013թ.-ից ի վեր աճում է, սակայն առկա ներուժը դեռ լիարժեք չի իրականացվել: Այն մասին, թե Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության և «Աթամեկեն» գործարարների ազգային պալատի միջև երկխոսությունը ինչպես պետք է նպաստի երկու երկրների միջև ապրանքաշրջանառության աճին, «abctv.kz»-ի հետ հարցազրույցում խոսեց […]

Զորությունների Տերը մեզ հետ է

Մեր ապավենը Աստվա՛ծ է, Նա՛ է զորությո՛ւնը մեր, օգնականը մեր այն նե՛ղ օրերում, որոնք մե՛նք գտանք: Եվ այդ պատճառով չե՛նք վախենալու, երբ երկիրն ընկնի խռովության մեջ, երբ լեռներն անգամ շարժվեն ու իջնեն խորքը ծովերի: Ջրերը գոչով ալեկոծվեցի՛ն և խռովեցի՛ն լեռները Տիրոջ սո՛ւրբ զորությունից: Գետերը իրենց հանդարտ հոսանքով ուրախացնում են քաղաքը Աստծո, Բարձրյալն ահա սըրբագործո՛ւմ է […]

Լավագույն ուսուցիչներին

Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ և ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի մասնակցությամբ ՄայրԱթոռ Սուրբ Էջմիածնի «Հրաչ և Սյուզան Թուֆայան» Հայորդյաց տանը տեղի է ունեցել  «Լավագույն ուսուցիչ»  հանրապետական մրցույթի  հաղթողներիպարգևատրման ամենամյա արարողությունը:  Մրցույթն անցկացվում է  նախարարության և Մայր Աթոռի համատեղ նախաձեռնությամբ  «Հայոց լեզու ևգրականություն», «Հայոց պատմություն», «Հայոց  Եկեղեցու  պատմություն»,  Բնագիտական  («Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն»)  առարկաների ուսուցիչների  և դասվարների համար:  Մրցանակներն հանձնել են Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու Կրթության և գիտության նախարարը: Մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում ՀՀ ԿԳ նախարարը, նշել է, որ ուսուցչի աշխատանքն ունի տևական արժևորման կարիք և Մայր  Աթոռի  հետ համատեղ  իրականացվող  այս միջոցառումն այդ գնահատումն է. «Այս մրցույթը Սուրբ Էջմիածնի բազմաբնույթ ներկայությունն է կրթության համակարգում, որն օգնում է բոլորիս՝ ձևավորելու գիտակից […]

Չինացի Լի Մինգը Հայաստանում է Մամիկոնյան տոհմի ծագումն ուսումնասիրելու համար /տեսանյութ/

Ըստ չինական ավանդապատումների՝ մեր թվարկության սկզբին, կայսրությունում մեծ հարգանք էր վայելում Մաա ազգանունը կրող զորավարների իշխանական տոհմը, որը սակայն գժտության մեջ էր մեկ այլ իշխանական տան հետ և որի հետ վեճ ու կռվից հետո էլ, անհետացել է չինական տարեգրության էջերից: Չինական պատմագետների կարծիքով, հենց նույն այդ ժամանակահատվածում է, որ Հայաստանում հայտնիություն է ձեռք բերել Մամիկոնյան […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի