25 Հունիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Սատանան իր ողջ ատելությունը թափում է երկրի վրա

Խաղաղություն ձեզ: Այդ Ես եմ` Տերը, ձեր Փրկիչը: Մի՜ զարմացեք, այդ Իմ Սուրբ Հոգին է, որն ապրում է յուրաքանչյուր սրտում ու խոսում է ձեզ հետ:

Իմ Սերը ձեր հանդեպ, ձեր հասկացողությունից վեր է, և դուք չեք կարող ըմբռնել դրա ողջ տարողությունը, քանի դեռ Երկնքում չեք: Խավարի այս օրերում Ես իջնում եմ Իմ Երկնային Գահից հասնելով ձեզ, որպեսզի թույլ տամ ձեզ, որ դուք էլ գիտենաք, թե ինչ է կատարվում, և ինչ եմ Ես անում: Ես գալիս եմ` ձեզ բոլորիդ նորից վստահեցնելու Իմ Խոստման մասին: Ես գալիս եմ` հավաստիացնելու ձեզ, փոքրիկնե՜ր, ձեր բոլորի հանդեպ ունեցած Իմ Սիրո և Իմ Հավատարմության մասին: Իմ Վերադարձը շատ մոտ է:

Ես հանդիսավոր ասում եմ ձեզ. նա, ով պահում է Իմ Խոսքը, երբեք մահ չի տեսնի: Եվ դուք, որ տատանվում եք, այլևս մի՜ կասկածեք, այլ հավատացե՜ք: Եթե ձեզ չի հաջողվել ըմբռնել Աստվածաշնչի ուսմունքները, թող ձեր սիրտը չվրդովվի: Այսօր եկե՜ք և վստահե՜ք Ինձ և սիրտ սրտի խոսե՜ք Ինձ հետ: Այդ ո՞ր Հայրն է, որ երբ լսի իր զավակի ողբը, նրա սիրտը ամբողջապես չի կոտրվի: Ես ձեր Հավիտենական Հայրն եմ, Նա, ով սիրում է ձեզ Հավիտենական Սիրով: Եվ ինչպես մի հայր, որ հրավիրում է իր զավակներին` կիսելու ու ժառանգելու իր ունեցվածքը, այդպես էլ Ես կանչում եմ ձեզ, որ լինեք Իմ Թագավորության ժառանգորդները:

Ա՛խ, երանի թե Իմ այս խոսքերը փորագրված լինեն ձեր սրտի վրա և կլանվեն ձեր կողմից… Իմ փոքրի՜կ զավակներ, դուք լսել եք Ինձ, երբ ձեզ ասել եմ. Ես գնում եմ, բայց իրոք ձեզ հետ կլինեմ շուտով: Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ Ես ձեզ հետ եմ լինելու շուտով:

Ես ասել եմ, որ Իմ Հոր Տանը շատ սենյակներ կան: Ձեզանից յուրաքանչյուրը մի սենյակ ունի: Թող ձեր հոգին խաղաղություն ու հանգիստ գտնի` զբաղեցնելով այդ սենյակը: Զբաղեցրե՜ք դրանք` Ինձ հետ հաշտություն կնքելով:

Այսօր Սատանան իր ողջ ատելությունը թափում է երկրի վրա: Նա իր կատաղության մեջ ավերում ու տապալում է երկրները: Նա կործանում ու աղետ աղետի ետևից է բերում: Սակայն մեծ զորությամբ Իմ Ձեռքը պիտի կառուցի այն ամենը, ինչ նա ավերել է: Ամեն ինչ, որ գրել եմ ձեզ Իմ Սիրո Օրհներգում, լոկ Իմ Խոսքի հիշեցում է: Դա ձեր հիշողությունը թարմացնելու համար է և Սիրտս Ափիս մեջ ձեզ ասելու, որ Ես ծարավ եմ սիրո պակասից: Ես ոխ չունեմ ոչ մեկի հանդեպ: դուք բոլորդ Իմ սերմն եք, և Ես ձեր Հավիտենական Հայրն եմ և Ուղեկիցը:

Ես լավ գիտեմ, թե ինչ կա ձեր մտքում, սակայն Ես այստեղ չեմ եկել, որ մեղադրեմ ձեզ ձեր արարքների համար: Ես այսօր այստեղ եմ, որպեսզի ցույց տամ ձեզ, թե ինչպես վերաբերվեցին Կարեկցության ու Գթության հետ: Իմ Սրտում դեռևս մնում է գեղարդի սայրը, իսկ Փշե Պսակը օղակում է Սիրտս: Երկնքի սյուները դողում են այս տեսարանից, և բոլոր Իմ հրեշտակները տագնապահար ծածկում են իրենց դեմքերը: Անգամ լուսինը կորցնում է իր պայծառությունը:

Ձեր Աստվածը վերախաչվում է ժամ առ ժամ` մարդկանց չարության ու չարակամության պատճառով: Իմ Սեփական Արյամբ Ուղի գծվեց` ձեզ փրկելու համար, և երբ ձեր ոտքերը մոլորվել են այդ Ճշմարիտ Ուղուց, Ես ասում եմ ձեզ. Ես եկել եմ ձեզ մոտ հիմա, որպեսզի բռնեմ ձեր ձեռքը և ձեր քայլերը առաջնորդեմ ետ` դեպի այդ Ճշմարիտ Ուղին: Տվե՜ք Ինձ ձեր կամքը, ինքներդ ձեզ հանձնե՜ք Ինձ, և թո՜ւյլ տվեք քանդել այն պատը, որ դուք կառուցել եք Իմ Ուղու վրա, որը արգելում է ձեզ և Ինձ իրար հանդիպել:

Իմ փոքրի՜կ ընկերներ, Ձեր Սուրբը դեռևս շատ բաներ ունի ձեզ ասելու, սակայն դա շատ կլինի հիմա ձեզ համար: Ես կավելացնեմ միայն մի բան. եթե Ես եկել եմ մինչև ձեզ մոտ` ձեր խուցը, դա այն Սիրո մեծության պատճառով է, որ Ես ունեմ ձեր հանդեպ: Կանչե՜ք Ինձ, և Ես կլսեմ ձեզ: Ես օրհնում եմ ձեզ` Իմ Սիրո Հոգոցը թողնելով ձեր ճակատին:

(ՃՇՄԱՐԻՏ ԿՅԱՆՔ ԱՍՏԾՈ ՄԵՋ պատգամներից. 06.05.1992)

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ