05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Հրաչը զոհվել էր՝ փրկելով իր 12 զինակից ընկերների կյանքը

Ազնվագույն հայորդու կերպար՝ ՀՐԱՉ ՍԱՐԳՍՅԱՆ

Միայն անունն ու հայրենիքն են մնայուն։Նա արժանացավ հավիտենության դափնե տիտղոսին, ապրեցին ոգու «փոթորիկը»` երկունքն ու ցնորքը, ում հոգիները ի զորու էին անձնազոհվելու:
2012 թվականի հունիսի լույս 4-ի գիշերը, ժամը 2-ի սահմաններում հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արելյան հատվածում Բերդավան և Չինարի գյուղերի մոտակայքում հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով Հրաչ Սամվելի Սարգսյանը զոհվել էր՝ փրկելով իր 12 զինակից ընկերների կյանքը: Հրաչ Սարգսյանը հայրենիքին մատուցած ծառայությունների համար հետմահու պարգևատրվել է ՀՀ «Արիություն» մեդալով:
Հայրենիք՝հիմա, հասկանում եմ, թե որքան վստահություն ու պարծանք կա այդ մեկ հատիկ բառի մեջ, հանուն որի արժե ապրել ու մեռնել։ Իզուր չեն հայրենիքը համեմատում մոր հետ եւ ասում՝ մայր հայրենիք։ Միայն նրանք են ամենից մաքուրն ու նվիրականը, միայն մայրն ու հայրենիքն են ներում ու սպասում։ Հայրենիքն հիշողությունն է, ու դուք մի էջն եք նրա, հայրենիքն մեր նախնիներն են, իսկ դուք կանչն եք նրանց։ Ավարայրի դասերով, մերօրյա հերոսների ջանքերով հառնեց անկախ Հայաստանս, որի խաղաղությունը այսօր զինվորի ձեռքերում է։ Մաքառումների միջով անցած, զրկանքներ կրած հայի ուժն ու ոգին է բանակը։…Սկսած Մամիկոնյաններից մինչեւ Արցախյան հերոսամարտում ընկած ու այսօր Եռաբլուրում հանգչող հայ կամավորականները, ովքեր խնդումերես ընդունեցին մահը մեզ համար, մեր այս խաղաղ օրվա համար։
Կանգնած Հայաստանի Հանրապետության սահմանագլխին՝ դուք քաջ գիտակցեցիք, որ աշխարհի պղտոր հեղեղներին կուլ չգնացիք դուք աչքի լույսի պես պահպանես այս փոքրիկ, լավաշաչափ հողը, որ Հայաստան ու հայրենիք է կոչվում։
Տա՛ Աստված, այնպե՜ս անեղծ ու հաղթական ապրենք, որ Ձեզ տեսնենք ապրողների մեջ…

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ