10 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Անձը հնարավորություն կունենա վիճարկել ձերբակալման որոշումները

«Փոփոխված Սահմանադրությունը հնարավորություն է տալիս անձին վիճարկել ձերբակալման որոշումները ու քրեական դատավարության օրենսգրքում մենք սահմանել ենք դրա մեխանիզմները»,-այսօր խորհրդարանում քննարկվող «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը։ «Նախագծով անձին տրվում է 60 ժամ ձերբակալման դեմ բողոք ներկայացնելու համար, իսկ դատարանը բողոքը պետք է […]

Ողջամտորեն բառը սարքել եք մանդրա. Նաիրա Զոհրաբյան

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը դժգոհ է, որ քրեական դատավարության օրենսգրքում չեն ներառվել իրենց դաշինքի առաջարկները՝ տեսաձայնագրել ձերբակալված, կալանավորված անձանց հարցաքննությունները։ «Դուք ասացիք, որ նոր քրեադատավարական օրենսգիրք է բերվելու ու այնտեղ այն ներառենք, բայց հերթական անգամ կառավարությունն իր խոսքի տերը չեղավ», – «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» քննարկման ժամանակ ասաց Զոհրաբյանը։ […]

Haqqin.az-ի գլխավոր խմբագրի կուռքին հետախուզում են Ռուսաստանում

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Ադրբեջանական քարոզչամեքենայի գլխավոր կայերից մեկի՝haqqin.az-ի գլխավոր խմբարիր,տխրահռչակ Էյնուլլա Ֆաթուլաևը խորը ընկճախտի մեջ է…ՌԴ-ի քննչական կոմիտեի Մոսկվայի բաժնի կողմից միջազգային հետախուզում է հայտարարվել հանցավոր աշխարհում հայտնի Նադիր Սալիֆովի նկատմամբ,ով ավելի հայտնի է Լոթու Գուլի մականունով…Շատերը կզարմանան,թե ինչ կապ կա “մտավորական” և հայտնի ազերիական կայքի գլխավոր խմբագրի և հանցագործի […]

«Ձեռք մեկնիր եղբորդ». 18-րդ բնակարանը

Գուգարաց թեմի առաջնորդ բարձրաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի նախաձեռնած «Ձեռք մեկնիր եղբորդ» հայրենաշեն ծրագրով բնակարանամուտ տոնեց ևս մեկ կարիքավոր, տնակաբնակ ընտանիք: Սրբազան Հոր ձեռամբ Վանաձորի Սանկտ-Պետերբուրգ տնակային ավանի բնակիչ Սարգիս Օչինյանի բազմանդամ ընտանիքին հանձնվեց 18-րդ բնակարանը Կուրթան համայնքում: Սեփական տունը գնվել է «Հայրենիք միության» միջոցով՝ լոսանջելեսաբնակ ամուսիններ Ժիրայր և Էլիզ Շահնազների բարերարությամբ: Տնակաբնակ այս ընտանիքը […]

Բաքվի էյֆորիան Իրանի նախագահի դեմ

«Դեկտեմբերի 17-ին տեղի ունեցած Նախիջևանի օրենսդիր մարմնի ղեկավար Վասիֆ Թալիբովի և Իրանի մեջլիսի խոսնակ Ալի Լարիջանիի հանդիպումը պատճառ դարձավ,որ ադրբեջանական մամուլը,որը գրեթե ամբողջությամբ վերահսկվում է Ալիևների կողմից, լույս տեսնի Իրանի նախագահ Հասան Ռոհանիի արտաքին քաղաքականությունը քննադատող հոդվածներով…  Միայն այն,որ այս հոդվածները հրապարակվել են՝ապացույց է,որ Իրան-Ադրբեջան հարաբերությունները բավականին լարված են…Բաքվում լավ են հասկացել,որ Թեհրանի ներկայիս ղեկավարությունը […]

Թուրքը դու ես. դատախազը՝ Դեդին

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվող  «Սասնա ծռեր» 11 անդամի գործով դատաքննությունը գտնվում է գրավոր ապացույցների հետազոտման փուլում: Արթուր Օհանյանի նախագահությամբ շարունակվող դատական նիստի այսօրվա մեկնարկը բուռն էր: Նիստերի դահլիճ չէր չէր ներկայացել Գևորգ Իրիցյանի և Թաթուլ Թամրազյանի շահերի պաշտպան Արայիկ Պապիկյանը: Նախագահող դատավորը որոշեց երկրորդ պաշտպան ներգրավել Մուշեղ Շուշանյանին:  Այս գործով կա […]

ԵՏՄ-ի խերը հայ վարորդներին. Ժամանակ

Սի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիանեիի նախարարությունը ներկայացրել է մի նախագիծ, որով առաջարկում է փուիոխություն կատարել «ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում, որը հիմնավորվում է աջ ղեկով մեքենանե­րի շահագործման տեխնիկա­պես վտանգավոր լինելով: Փաստորեն, ՀՀ կառավարությունը չի հայտարարում, որ աջ ղեկով մեքենաների հետ կապ­ված արգելքը բխում է Մաքսային միությունից եւ […]

Շանտաժ. 168 Ժամ

«Սա մի տեսակ կապրիզի է նմանվում: Մենք հստակ բացատրել ենք, որ տարկետման իրավուն­քը չի վերանում, դա կա և նույնիսկ ավելի ընդլայնվում է, գործելու է «Պատիվ ունեմ» ծրագրի շրջանակներում: Մենք ամեն ինչ անելու ենք, անկախ նրանից դասադո՞ւլ են անում, թե՞ բողոքում են, որ գիտական նվաճումներով աչքի ընկնող երիտասարդները ծառայեն բոլորովին այլ պայմաններով՛ ծառայեն գիտությանը, մոտ լինեն […]

Պատերազմի վտանգ կա. 168 Ժամ

«Ինձ համար բացահայտում էր Սերժ Սարգպանի դիտարկումն այն մասին, որ ոչ մի կոնկրետ կետի շուրջ կողմերը չեն բանակցում: Սա բացասական հանգամանք է, քանի որ գործընթաց դեռ չի սկսվել: Այն փաստը, որ նախարարները մեկ շաբաթ առաջ Վիեննայում հանդիպեցին, և հանդիպումը տևեց ութ ժամ, տպավորություն ստեղծեց, թե նախարարները, ինչ­պես այդ մասին բացահայտ ադրբեջանական կողմն էր նշել հանդիպումից […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի