27 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ինչ եղանակ է սպասվում

ՀՀ ԱԻՆ-ը ներկայացնում է առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսումը. Հանրապետության տարածքում` Դեկտեմբերի 22-ի ցերեկը, 23-24-ը, 25-ի գիշերը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ, դադարներով, սպասվում են տեղումներ և մառախուղ: 25-ի ցերեկը, 26-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, 22-24-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Օդի ջերմաստիճանը 26-27-ի գիշերը կնվազի […]

Արմեն Ամիրյանը՝ «ԱՐԱՐ» ծրագրի մասին /տեսանյութ/

Այսօր  մշակույթի նախարարի ամփոփիչ ասուլիսի ընթացքում Henaran.am-ի թղթակցի խնդրանքով նախարար Արմեն Ամիրյանն անդրադարձավ  «ԱՐԱՐ» ծրագրին, որի  առաքելությունն է մարզերում ժողարվեստների «վերակենդանացմամբ» սահմանն անառիկ դարձնելը, մարզերում մշակութային կյանքն ակտիվացնելը: Նախախարի խոսքով՝ «ԱՐԱՐ» ծրագիրը հայաստանյան մշակութային կյանքում առանցային նշանակություն ունեցով: Մանրամասները՝ տեսանյութում: 

Պապիլոման չար վիրուս է, և 72 երկրում կատարվում է այդ պատվաստումը

ՀՀ գլխավոր համաճարակաբան Արա Ասոյանի ներկայացմամբ՝ այս ամիսներին եղանակը ավելի մեղմ է, և թեև կան  սուր վիրուսային հիվանդություններ, սակայն անցած տարվա հետ համեմատ դրանք երկու-երեք անգամ ավելի քիչ են: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նա նշեց, որ հիվանդների հստակ թիվ հնարավոր չէ ասել, քանի որ ամեն մի հարբուխի դեպքում չէ, որ անձը դիմում է տեղամասային պոլիկլինիկա, որպեսզի […]

Կայսերիի հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին կվերանորոգվի

Թուրքիայի Կայսերի քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցին կվերանորոգվի: Թուրքական «Hürriyet» թերթի տեղեկացմամբ՝ Կայսերիի քաղաքապետարանը եկեղեցու վերանորոգման համար 3.5 միլիոն թուրքական լիրա (մոտ 915 հազար ԱՄՆ դոլար) կհատկացնի: Կայսերիի քաղաքապետարանի գլխավոր քարտուղարի տեղակալը հայտնել է, որ Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության Կայսերի շրջանի մշակութային հուշարձանների պահպանության խորհրդի թույլտվությունը ստանալուց հետո 2018-ի տարեսկզբին կավարտեն եկեղեցու վերականգման նախագիծը: […]

Պետծառայողների համար նախատեսված բնակարանների հետ կապված լուրջ խնդիրներ են առաջացել

Երեկ հանրային ռադիոն լուր է հաղորդում, որ Երևանի Ադոնցի փողոցում կառուցված և պետծառայողների համար նախատեսված բնակարանների հետ կապված լուրջ խնդիրներ են առաջացել շինարարի ու շահառուների միջև, գործը հասել է վարչապետին, մի խոսքով՝ վերջին տարիներին հաճախ հանդիպող դեպքերը կարծես կրկնվում են, երբ մարդիկ երազանքով սպասում են նոր բնակարանի, բայ, մեղմ ասած, քթներից է գալիս։ Դրա համար, […]

Կողմ կլինեի՝ աջ ղեկով մեքենաներին արգելեն տաքսի ծառայություններ մատուցել

 «Աջ ղեկ» նախաձեռնության անդամ, համակարգող Արթուր Խաչատրյանն ասում է, որ ոստիկանության ներկայացրած ցուցանիշները, որ վթարային իրավիճակներում 10 տոկոս դեպքերը աջ ղեկով մեքենաների պատճառով են, չի համապատասխանում իրականությանը: «Ցանկացած տիպի տրանսպորտային միջոցի կայանման և երթևեկության ժամանակ վարորդն առաջնորդվում է հայելիներով, և դրանք կապ չունեն աջ ղեկի հետ»,-այսօր քննարկման ժամանակ ասաց նա: Ըստ նրա՝ աջ ղեկով ավտոմեքենաների ներմուծման […]

Հայկական ավիափոխադրո՞ղ անորակ ռուսական ինքնաթիռներով

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Ազգային փոխադրողի և “ազատ երկնքի” քաղաքականության բացասական հետևանքներից մեկը եղավ այն,որ այդ “ազատ երկինքը” տարրական սեփականաշնորհվել է մեր ռազմավարական գործընկերոջ՝ռուսաստանյան ավիաընկերությունների կողմից…Շատ դեպքերում Երևանից և Գյումրիից ուղևորվողները ինչ-որ երկիր կամ նույնիսկ նույն ՌԴ-ի որևէ քաղաք ուղևորվելու համար այդ անում են “через” Մոսկվա… Արդեն մեկ տարուց ավելի է […]

Դիլիջանում ապօրինի ծառահատումների համար նախկին պաշտոնյան է մեղադրվում

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում շարունակվում են ձեռնարկվել մեծածավալ քննչական գործողություններ՝ «Դիլիջան ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության տարբեր պահաբաժիններում իրականացված ապօրինի ծառահատումներին մասնակցություն ունեցած անձանց ինքնությունը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի գործողությունները անհատականացնելու ուղղությամբ: Հետախուզում է հայտարարվել «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի նախկին տեղակալի նկատմամբ։ Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ 2016թ. […]

Երևանյան ջազի շունչը Մոսկվայում. գալա-համերգ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանի, Մոսկվայում Երևանի քաղաքապետարանի ներկայացուցչության ղեկավար Մակար Նահապետյանի, Մոսկվայի կառավարության և երևանյան պատվիրակության անդամների հետ միասին ներկա է գտնվել «Երևանի օրերը Մոսկվայում» ծրագրի գալա-համերգին: Երեկոյի ընթացքում հայ և ռուս հանդիսատեսին ողջունել է ՀՀ  ժողովրդական արտիստ, Երևանի պատվավոր քաղաքացի, հայտնի ջազմեն Լևոն Մալխասյանի ղեկավարած «Մալխաս» […]

Տարոն Մարգարյանը Գարիկ Մարտիրոսյանին պարգևատրել է «Արգիշտի առաջին» մեդալով

Մոսկվայում անց է կացվում «Երևանյան օրեր Մոսկվայում» միջոցառումների ծրագիրը, որին մասնակցում է նաև հայկական պատվիրակությունը՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ղեկավարությամբ։ Միջոցառման շրջանակններում հումորիստ Գարիկ Մարտիրոսյանը Տարոն Մարգարյանի կողմից պարգևատրվել է «Արգիշտի առաջին» մեդալով՝ հեռուստատեսության ոլորտում զգալի ավանդի, նաև Երևանի ու Մոսկվայի միջև համագործակցության զարգացմանը մեծապես աջակցելու համար։ Այս մասին Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լևինան է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի