27 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետը պատգամ է հղել Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության առթիվ

Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատգամ է հղել մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ։ Տեղեկացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը: Պատգամում ասվում է. «Յանուն Հօր և Որդւոյ և Հոգւոյն Սրբոյ. ամէն: Քրիստոս ծնաւ և յայտնեցաւ, Ձեզ և մեզ մեծ աւետիս: Սիրելի բարեպաշտ հավատացյալներ, Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի […]

Դեպի աստվածայինը, ճշմարիտն ու բարին. Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյան

«ՔՐԻՍՏՈՍ ԾՆԱՒ ԵՒ ՅԱՅՏՆԵՑԱՒ,  ՁԵԶ ԵՒ ՄԵԶ ՄԵԾ ԱՒԵՏԻՍ»:   Սիրելի՛ հավատավոր զավակներ, Ամանորի  և մեր Տեր Հիսուս Քրիստոսի Ծննդյան և Աստվածհայտնության կենսանորոգ տոների առթիվ մեր սրտաբուխ շնորհավորանքներն ենք բերում ձեզ` մաղթելով քաջառողջություն և կենաց արևշատություն:   Տերունապարգև այս օրերին աղոթում ենք առ Աստված, որպեսզի 2018 թվականը ձեզ համար դառնա աստվածահաճո նոր իրագործումների տարի: Թող […]

Արցախում զինծառայող է մահացել. նախնական տվյալներով՝ շմոլ գազից թունավորումից

Հունվարի 6-ին՝ ժամը 02:10-ի սահմաններում, դժբախտ պատահարի  հետևանքով (նախնական տվյալներով շմոլ գազից թունավորվելու արդյունքում), մահացել է ՊԲ պայմանագրային զինծառայող, 1992թ. ծնված Մհեր Վանիկի Զիրոյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Ինչպես են տոնում Սուրբ ծնունդը տարբեր երկրներում․ հետաքրքիր ավանդույթներ /ֆոտո/

Սուրբ ծնունդը տարբեր երկրներում տարբեր օրերի են նշում եւ տարբեր ավանդույթներով։ Քրիստոսի ծննդյան օրը ընտանեկան տոն է, շատ երկրներում առավել կարեւոր տոն, քան Ամանորն է։ Սուրբ ծնունդին սեղանի շուրջ հավաքվում են ընտանիքի անդամները, տոնում այն, սակայն ավելի հանգիստ, ոչ աղմկոտ։ Հնում ընդունված էր, որ այդ օրը չի կարելի աղմկել, քանի որ հենց այդ օրն է […]

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը հունվարի 6-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:

Ինչպես պատրաստել Սուրբծննդյան իշխան

Ինչպես պատրաստել Սուրբծննդյան իշխանը: Սխտորը ճզմել, ավելացնել հիլ, մանր կտրտած ծիտրոն, աղ, պղպեղ, ձիթայուղ, կիտրոնի հյութ և լավ տրորել: Ջեռոցի տապակի մեջ փայլաթիթեղն այնպես դնել, որ ծայրամասերը կախվեն: Ձկան վրա սխտորով խառնուրդը քսել, դնել տապակի մեջ, կողքերը դափնու տերևներ դնել և ծածկել ամբողջությամբ փայլաթիթեղով: Ձուկը 200 աստիճան ջեռոցում եփել 10 րոպե, այնուհետև բացել և ևս […]

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 6-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Մարալիկի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է,  տեսանելիությունը՝ 40-50 մետր: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի