27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ինչպես են տոնում Սուրբ ծնունդը տարբեր երկրներում․ հետաքրքիր ավանդույթներ /ֆոտո/

Սուրբ ծնունդը տարբեր երկրներում տարբեր օրերի են նշում եւ տարբեր ավանդույթներով։ Քրիստոսի ծննդյան օրը ընտանեկան տոն է, շատ երկրներում առավել կարեւոր տոն, քան Ամանորն է։ Սուրբ ծնունդին սեղանի շուրջ հավաքվում են ընտանիքի անդամները, տոնում այն, սակայն ավելի հանգիստ, ոչ աղմկոտ։

Հնում ընդունված էր, որ այդ օրը չի կարելի աղմկել, քանի որ հենց այդ օրն է ծնվել մանուկ Քրիստոսը։

Սուրբ ծնունդի ավանդական գույնը սպիտակն է, ընդունված է այդ օրը սեղանին սպիտակ սփռոց ու սպիտակ սպասք դնել։

Հնում Սուրբ ծնունդը նշելիս սեղանին 20 տարատեսակ ուտեստներ էին մատուցում, որոնք բոլորը կարմիր ժապավենով էին կապում՝ խաչի տեսքով։ Ուտեսները սեղանին դնելիս երգում էին։ Սուրբ ծնունդի սեղանին թարմ թխած հաց էին դնում, որում կոպեկ էին թաքցնում։ Ում այն բաժին հասներ, տարին նրա համար հաջող էր լինելու։

Հնուց մինչեւ հիմա Սուրբ ծնունդի կարեւոր ու ավանդական բաղադրիչներից են՝

Զարդարած տոնածառը՝ գլխին սուրբ ծննդյան աստղ, բացիկներ, գեղեցիկ մոմեր, սուրբծննդյան պսակ։ Մեզ է հասել նաեւ Սուրբ ծննդյան զանգերի ավանդույթը, որոնց ղողանջներով ազդարարվում էր տոնը։

Հնում Սուրբ ծննդին մարդիկ երգելով իրար տուն էին այցելում, տղամարդիկ պատմում էին Հիսուսի ծնունդի, Մարիամ Աստվածածնի մասին։

Ահա թե այսօր ինչպես են տոնում Սուրբ ծնունդը տարբեր երկրներում, ինչպիսի ավանդույթներ կան՝ կապված տոնի հետ։

Սուրբ ծնունդին ընդունված է միմյանց նվերներ տալ։ Նախքան սուրբ ծնունդը տունը զարդարում են։

Կաթոլիկները Սուրբ ծնունդը նշում են դեկտեմբերի 25-ին։ Դեռեւս հունվարի սկզբից Եվրոպայում մեկնարկում են սուրբ ծննդյան տոնավաճառները, ամեն ինչ գունավորվում է, լույսերով զարդարվում, կարելի է գնել հետաքրքիր ուտելիքներ, խմիչքներ։

Գերմանիայում, օրինակ, հատուկ սուրբծննդյան գինի են վաճառում այդ օրերին։

17926

Դանիայում Սուրբ ծննդյան տոնավաճառներին հատուկ բրնձով ուտեստ են պատրաստում՝ բալի հյութով պատրաստված։

1ac95bc3f024c4a4f1f1cfb775633c8c

Հունգարիայում հրեշտակների տեսքով կոնֆետներ են վաճառում։

buda

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ