29 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Փետրվարի 8-ից կկիրառվի շարժական լուսանկարահանող-արագաչափ սարք

Հաշվի առնելով, որ 2018 թվականին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած ծանր հետևանքներով ճանապարհատրանսպորտային պատահարների հիմնական պատճառներից մեկը արագության ռեժիմի խախտումներն են, պատահարների նախականխման ուղղությամբ իրականացվող միջոցառումների շրջանակներում Ճանապարհային ոստիկանության կողմից փետրվարի 8-ից կկիրառվի շարժական լուսանկարահանող-արագաչափ սարք: Խնդրում ենք բոլոր վարորդներին` պահպանել երթևեկության կանոնները ճանապարհների բոլոր հատվածներում՝ անկախ այն հանգամանքից, թե տվյալ հատվածները հատուկ տեխնիկական միջոցներով կամ […]

Ըստ հաղորդման, քննիչը կալանավորին սպառնացել է եւ 2 դեպքով խոստովանական ցուցմունք կորզել

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձանց կողմից քրեական գործով ապացույց կեղծելու, պաշտոնեական դիրքը չարաշահելու և ցուցմունք տալուն հարկադրելու առերևույթ հանցագործությունների առթիվ: Այսպես, 12.01.2018թ.-ին` Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում, զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքի վերաբերյալ քննվող քրեական գործի դատաքննության ընթացքում, վկա Հ. Մ.-ն հայտարարել […]

Ռուս օդաչուի վերջին մարտը Սիրիայում (տեսանյութ)

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել ու գրել․ «Համացանցում է հայտնվել փետրվարի 3-ին Սիրիայի հյուսիս-արևելքում՝Իդլիբում ահաբեկիչների կողմից խոցված ռուսական Սու-25 կործանիչի օդաչուի վերջին մարտը …Ըստ տեսանյութի,օդաչու մայոր Ռոման Ֆիլիպովը պայթեցրել է նռնակը՝ինքնասպան եղել,որ չհայտնվի թրքամետ “Ջեյշ ալ-Նասր” ահաբեկչական կազմակերպության զինյալների ձեռքում…»։

Ադրբեջանում ապրիլի 11-ին արտահերթ ընտրություններ կանցկացվեն

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու մասին հրամանագիր է ստորագրել։ Դրանք տեղի կունենան 2018 թվականի ապրիլի 11-ին, գրում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։ Հարկ է նշել, որ նախագահական ընտրությունները պետք է տեղի ունենային հոկտեմբերի 17-ին և իշխող «ԵՆԻ Ազերբայջան» կուսակցության թեկնածուն կրկին Ի. Ալիևն է։ Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովին հրահանգված է ապահովել ընտրությունների անցկացումը՝ […]

«Կգա օրը, կզղջանք Վանոյի նկատմամբ անմարդկային վերաբերմունքի համար» (տեսանյութ)

«Ազգային գաղափարախոսությանը դավանաբանության մեջ դրել է Գարեգին Նժդեհը: Ես ձերբակալված եմ եղել այն բանտում, որտեղ եղել է Նժդեհը»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց բանաստեղծ, խորհրդային շրջանի այլախոհ  Մերուժան Հովհաննիսյանը՝ խոսելով Ղարաբաղյան շարժման 30-ամյակի ու ԽՍՀՄ-ից անջատվելու մասին:  Նա նշեց, որ բոլոր տեսակի ըմբոստությունները փառաբանվելու են, քանի որ դրանք են բերել անկախության:   Ըստ բանաստեղծի՝ ձեռքբերումները շատ էին, բայց […]

«Հեռուստատեսության և ռադիոյի մասին» նոր օրենք զարգացման հեռանկար չունի.Աշոտ Մելիքյան

«Լուրջ առարկություններ կան օրինագծում տեղ գտած մի շարք դրույթների հետ»,-այսօր՝ փետրվարի 5-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» նոր օրենքին,հայտարարեց խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը: Աշոտ Մելիքյանի խոսքով՝ նախագիծը մեկտեղել է 7 տարվա բոլոր փոփոխություններն ու լրացումները՝ իրենց բոլոր թերություններով հանդերձ.« ՀՀ-ն արդեն տարիուկես է անցել է թվային հեռարձակման, բայց […]

Թուրքական «դասը» Պուտինին

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Փետրվարի 3-ին սիրիական Իդլիբ նահանգի օդային տարածքում Անկարայի կողմից հովանավորվող “Ջեյշ ալ-Նասր” ահաբեկչական կազմակերպության զինյալները խոցեցին ռուսական Су-25СМ ռազմական ինքնաթիռը,իսկ ողջ մնացած օդաչուին էլ սպանեցին…Ավելորդ է հիշեցնել,որ թուրքերի կողմից հովանավորվող ահաբեկչական կազմակերպությունները շատ քիչ են սեփական նախաձեռնությամբ որևէ բան կատարում,իսկ ռուսաստանյան ռազմական ինքնաթիռ խոցելու համար պարտադիր պետք […]

Ամենամեծ սխալն այն էր՝ «Ղարաբաղ» կոմիտեն որոշում կայացրեց, որ գնում է իշխանության

 «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանի խոսքով՝ ղարաբաղյան շարժման հիմնական ձեռքբերումն այդ վիճակն էր, որ թույլ տվեց հաղթահարել եղած խնդիրները, երկրաշարժի հետևանքները: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա: «Ամենամեծ հարստությունը, ամենակարևորը հայ մարդն էր, որ տեսանք, որ ռեալ երևույթ էր, մենք ձեռք բերեցինք ուղու պատկերացումը, թե ինչ ուղիով պետք է գնա մարդը, մենք ձեռք […]

Հայաստանը ձախողեց Բելառուսից Ադրբեջան զինտենիկայի մատակարարումը․ ադրբեջանական զլմ-ներ

Բելառուսից ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Ալեսինը հայտարարել է, որ Ադրբեջանը Բելառուսից ռազմական տեխնիկա գնորդներից խոշորագույններից մեկն է, գրում է ադրբեջանական minval.az-ը։ «Ադրբեջանը մե խոշորագույն հաճախորդներից է։ Մենք ցանկանում էինք «Պոլոնեզներ» վաճառել Ադրբեջանին, սակայն Հայաստանը դրան դեմ էր, իսկ Հայաստանը մեր գործընկերն է ՀԱՊԿ-ում։ Այդ պատճառով այդ գործարքը այդպես էլ չկայացավ»,- ասել է Ալեսինը։      

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի

Ամենաընթերցված