31 Հոկտեմբերի, Saturday, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Ծռերից է վարակվել». դատավորը անակնկալ վատացավ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք  նստավայրում այսօր՝ մարտի 6-ին նշանակված «Սասնա ծռեր» 11 անդամի գործով դատաքննությունը չկայացավ: Նիստը հետաձգվեց, քանի որ ինչպես տեղեկացանք դատական դեպարտամենտից՝ նախագահող դատավոր Արթուր Օհանյանը անակնկալ հիվանդացել է: Նշենք, որ անցած դատական նիստին հայտարարվեց, որ ամբաստանյալների մեջ հիվանդներ կան, մասնավորապես Սերգեյ Կյուրեղյանի մոտ թոքաբորբ էր ախտորոշվել: «Սասնա ծռերի […]

Ուշադրություն վարորդներին

ՀՀ տրանսպորտի,կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ  մարտի 6-ին՝  ժամը  09:30-ի դրությամբ, բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է: Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին տեղ- տեղ մերկասառույց է: Ճանապարհաշինարարները   կատարում են  մաքրման և աղով, ավազով  մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր   ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն  

Կեղծ կոնյակներ

Պետական եկամուտների կոմիտեի հսկողական միջոցառումների շրջանակում օրերս Երևանում կանխվել է կեղծ կոնյակի իրացման փորձ: Մասնավորապես, օպերատիվ հետախուզության վարչություն տեղեկություններ էին ստացվել, որ Երևանի բնակիչ Ասատուր Ասատրյանը զբաղվում է կեղծ կոնյակների արտադրությամբ, շշալցմամբ և իրացմամբ: Իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հաստատվել են օպերատիվ տեղեկությունները. «Մալաթիա 92» ԱԿ տոնավաճառի տաղավարներից մեկում հայտնաբերվել են կոնյակի արտադրության համար անհրաժեշտ պարագաներ, […]

Մեխն էլ է ձեր ձեռքը, չագուչն էլ, խփեք, թող գնա. ընդդիմադիր պատգամավոր

«Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» օրենքի նախագծի քննարկմանը հիմնական զեկուցողը՝ Արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ առաջին ընթերցումից հետո նախագծում որոշակի փոփոխութուններ են կատարվել, ընդունվել են որոշ առաջարկներ: «Տարբեր որոշումների ստորագրման տարբերություններ կային, իսկ հիմա որոշվել է, որ Անվտանգության խորհրդի որոշումները ստորագրում է վարչապետը:  Կառավարության մեկ այլ առաջարկն է, որ բոլոր տեղերում, որտեղ նշվում […]

Նախագահի լիազորությունները նորից սահմանափակվում են

Ազգային ժողովում քննարկման է ներկայացվել «Պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը: Արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանն ասաց, որ նախագծի ընդունումը պայմանավորված է սահմանադրական փոփոխություններով: Նա նկատեց, որ այժմ նախագահը օրենքով սահմանված դեպքերով կարող  է շնորհել պարգևներ:  Նախագծով առաջարկվում է շքանշանների, մեդալների, կոչումների նշանակման […]

Թուրքիան հիմա էլ Գերմանիայից է պահանջում արտահանձնել քուրդ գործչին

Թուրքիան Գերմանիայից պահանջել է արտահանձնել Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցության» (ԺՄԿ-PYD) նախկին համանախագահ Սալիհ Մուսլիմին, ով Չեխիայում ձերբակալվել էր և ապա ազատ արձակվել։ Միջանկյալ նշենք, որ Մուսլիմը Թուրքիայի  կողմից հետախուզման մեջ է գտնվում։ Պաշտոնական Անկարան Մուսլիմին մեղադրում է ահաբեկչական գործողություն կազմակերպելու մեջ։ Չեխիայում ազատ արձակվելուց հետո Մուսլիմը տեղափոխվել էր Գերմանիա, որտեղ մասնակցել էր Թուրքիայի գործողությունները […]

Հրատապ. զինվորական փաստաթղթեր կեղծող բանդա է բացահայտվել

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է Հայաստանի  և օտարերկրյա պետության քաղաքացիներից կազմված խումբ, որը տևական ժամանակ զբաղվել է իրավունք վերապահող և պատասխանատվությունից ազատող պաշտոնական փաստաթղթերի կեղծմամբ ու իրացմամբ։ Մասնավորապես, ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցված քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2016-2017 թվականների […]

Դրանց արյան վերջին կաթիլն էլ կթափենք /տեսանյութ/

 «Մենք գործի մարդիկ ենք ու ոչ թե խոսքի: Ալիևը մենակ ամպագոռգոռ ձայներ է հանում:Ինքը գիտի, որ չի կարող մեր վրա գալ»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով Ալիևի վերջին հայտարարություններին, ասաց ազատամարտիկ Վրույր Ավագյանը: Ազատամարտիկը զայրացած է, բայց վստահեցնում է.«Դրանք ռիսկ չունեն: Հասել Հաթերք՝ քթների տակ նստել էինք, ո՞ւր էին բա…»: Վրույր Ավագյանը վստահում է Հայոց բանակին, […]

Ոչ աշխատանքային օրեր. Հայկական Ժամանակ

 Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը, որո կոչվում է նաեւ Զատիկ, այս տարի նշվելու Է ապրիլի 1-ին: Զատիկը Հայ Առաքելական Ս. Եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է: Քահանա.ամ-ի փոխանցմամբ, այն նշանակում Է զատում, բաժանում, հեռացում մեղքերից եւ վերադարձ առ Աստված: Ս. Հարության տոնի նախընթաց երեկոյան եկեղեցիներում մատուցվում Է Ճրագալույցի Ս. Պատարագ, որով սկսվում են զատկական տոնակատարությունները: […]

Հունաստանը չի պատրաստվում Թուրքիայի հետ զինվորների փոխանակում անել

Հունաստանը հերքել է Թուրքիայի հետ զինվորների փոխանակման հավանականության մասին լուրերը։ Խոսքը 2016թ․ հեղաշրջման փորձից հետո Հունաստանում ապաստանած թուրք սպաների և մարտի 1-ին  թուրքական սահմանը հատած երկու հույն զինվորականների մասին է։ Հունաստանի արտաքին գործերի փոխնախարար Յորգոս Կատրուգալոսը հայտարարել է, որ Թուրքիայի հետ զինվորների փոխանակում հնարավոր չէ։ «Այդ լուրը լիովին մտացածին է։ Մենք Թուրքիայի հետ պատերազմի մեջ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի