13 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

Հունաստանը չի պատրաստվում Թուրքիայի հետ զինվորների փոխանակում անել

Հունաստանը հերքել է Թուրքիայի հետ զինվորների փոխանակման հավանականության մասին լուրերը։

Խոսքը 2016թ․ հեղաշրջման փորձից հետո Հունաստանում ապաստանած թուրք սպաների և մարտի 1-ին  թուրքական սահմանը հատած երկու հույն զինվորականների մասին է։

Հունաստանի արտաքին գործերի փոխնախարար Յորգոս Կատրուգալոսը հայտարարել է, որ Թուրքիայի հետ զինվորների փոխանակում հնարավոր չէ։ «Այդ լուրը լիովին մտացածին է։ Մենք Թուրքիայի հետ պատերազմի մեջ չենք, որ ռազմագերիներ փոխանակենք»,- նշել է նա։

Հույն փոխնախարարն ընդգծել է, որ նման դեպքերը սահմանին հաճախ են տեղի ունենում։ Իսկ զինվորների փոխանակման լուրը, ըստ նրա, տարածվել է թուրքական մամուլի կողմից։

Հույն զինվորականները թուրք-հունական սահմանի վրա գտնվող Կաստանիես անցակետի աշխատակիցներն են, ովքեր եղանակային վատ պայմանների պատճառով մոլորվել և սխալմամբ հատել էին թուրքական սահմանը:

Թուրքիայի անվտանգության աշխատակիցները նրանց հայտնաբերել և ձերբակալել էին թուրք-հունական սահմանին գտնվող Էդիրնե անցակետում։ Նրանք մեղադրվել են լրտեսության և արգելված  գոտի մուտք գործելու մեջ։

Իսկ 2016թ․ հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից հետո 8 թուրք սպաներ ուղղաթիռով փախել էին Հունաստան և քաղաքական ապաստան խնդրել։ Հաշվի առնելով Թուրքիայում մարդու իրավունքների վիճակը՝ Հունաստանը մինչ օրս մերժում է նրանց արտահանձնելու Թուրքիայի պահանջը։

Աղբյուր` ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ