Հայաստանը՝ կյանքի համար ամենաէժան երկրների ցանկում
Հայաստանը հայտնվել է կյանքի համար ամենաէժան 50 երկրների ցանկում՝ զբաղեցնելով 34-րդ տեղը։ GOBankingRates-ի կազմած ցանկում ասվում է, որ Հայաստանում, օրինակ, բնակարանի վարձավճարը 91 տոկոսով ցածր է, քան Նյու Յորքում։ Հայաստանի հարեւանները՝ Ադրբեջանն ու Վրաստանը զբաղեցրել են 35-րդ եւ 16-րդ տեղերը։ Վարկանիշի առաջատարներն են Հնդկաստանը, Սաուդյան Արաբիան եւ Պակիստանը։





































