08 Օգոստոսի, Saturday, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կցրտի

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում Հանրապետության տարածքում` Մարտի 2-ի ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ: 3-ին, 7-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: 4-5-ն արևմտյան և հյուսիսային շրջաններում, 6-ին, 7-ի գիշերը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ, մարտի 4-6-ն առանձին վայրերում սպասվում է քամու […]

«Դրանց քիթ ու մռութը ջարդելու ժամանակն է ու եթե պետք է դա կանենք զենքով».բացահայտում Սեֆիլյանի դատին/տեսանյութ/

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝ մարտի  2-ին շարունակվում է   Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատական նիստը: Նշենք, որ այսօրվա նիստում ամբաստանյալների շահերի պաշտպանները հանդես են գալիս պաշտպանական ճառերով: Նախատեսված է  լսել նաև գործով ամբաստանյալների վերջին խոսքը: Ժիրայր Սեֆիլյանի շահերի պաշտպան Արայիկ Պապիկյանը դատավորից ընդմիջում խնդրեց, որովհետև իր պաշտպանական ճառը ներկայացնելու համար համապատասխան սարքավորում […]

Հայաստանը ընդլայնել է իր հարաբերությունների աշխարհագրությունը․ Է․ Նալբանդյան

ՀՀ ԱԳ նախարարի հոդվածը դիվանագետի օրվա կապակությամբ Հայաստանի դիվանագիտությունն անկախությունից ի վեր Արդեն ավադույթ է դարձել, որ այսօր հայ դիվանագետները շնորհավորանքներ են ստանում իրենց մասնագիտական տոնի կապակցությամբ:  Յուրաքանչյուր պետության և ժողովրդի կյանքում կան իրադարձություններ և տարեթվեր, որոնք առանձնանում են իրենց խորհրդով և կարևորությամբ։ Մեր ժողովրդի արդի պատմության շրջադարձային տարեթվերի շարքին կարելի է դասել 1992թ.-ի մարտի […]

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ծանրաքաշ մեքենաների համար փակ է

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը մարտի 2-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար:   Ձյան առատ տեղումների պատճառով ավտոճանապարհը ծանրաքաշ մեքենաների համար առայժմ փակ է:

Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին

Այսօր պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Վրաստանի կառավարության ղեկավար Գիորգի Կվիրիկաշվիլին: «Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Գիորգի Կվիրիկաշվիլիի գլխավորած պատվիրակության կազմում են առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Դիմիտրի Կումսիշվիլին, փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն, պաշտպանության նախարար Լևան Իզորիան, ֆինանսների նախարար Մամուկա Բախտաձեն, պաշտոնատար այլ անձինք: Դիմավորման պաշտոնական արարողությունից […]

Փաշինյանն աղմուկ բարձրացրեց նախագահի թեկնածուի ընտրության ժամանակ (տեսանյութ)

ԱԺ-ում ՀՀ նախագահի քվեարկության ժամանակ միջադեպ տեղի ունեցավ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի և Հաշվիչ հանձնաժողովի անդամների միջև: Մասնավորապես Փաշինյանը հայտարարեց, թե Հաշվիչ հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Գագիկ Մելիքյանը իր մեջքի հետևում կանգնած հետևել է իր քվեարկությանը: Մելիքյանն էլ արձագանքեց, թե նման բան չի եղել: «Ոչ միայն կարող են տեսնել, թե ինչպես ենք քվեարկում, այլեւ կարող են տեսնել, թե […]

Հայ քաղաքական հավաքական միտքը կարողացավ ճիշտ գնահատել իրավիճակը․ ՀՅԴ-ն ողջունում է

Հայ Յեղափոխական Դաշնակցությունը ողջունում է Հայաստան-Թուրքիա արձանագրությունները չեղարկելու մասին ՀՀ Նախագահի որոշումը։ 2009 թվականի հոկտեմբերի 10-ին ստորագրված արձանագրություններն առ ոչինչ հայտարարելը վաղուց սպասված քայլ էր։ Ի սկզբանե Հ.Յ.Դաշնակցությունը վճռականորեն հանդես է եկել այդ արձանագրությունների դեմ՝ նկատի ունենալով դրանցում առկա մի շարք անընդունելի դրույթները և շահարկման տեղիք տվող ձևակերպումները։ Ժամանակը ցույց տվեց, որ մեր մտահոգությունները տեղին […]

Օձերը հասել են դպրոց

Մարտի 1-ին, ժամը 15:16-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի 7-րդ փողոցում գտնվող Ա. Արմենակյանի անվան թիվ 61 դպրոցի մոտակայքում օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ օձը նկատվել է Գ.Հովսեփյան փողոցի թիվ 91 հասցեում […]

Սերժ Սարգսյանի ուղերձը Դիվանագետի օրվա առթիվ

Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Դիվանագետի օրվա առթիվ Հարգելի՛ դիվանագետներ, Շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի կապակցությամբ։ Անկախությունից ի վեր Հայաստանի դիվանագիտությունը կարևոր ձեռքբերումներ է ունեցել, որի արդյունքում մեր երկիրն այսօր միջազգային բեմահարթակում ներկայանում է որպես վստահելի, կանխատեսելի և պատասխանատու գործընկեր: Դրանում իրենց դերակատարումն ունեն արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատում և արտերկրում գործող շուրջ վեց տասնյակ ներկայացուցչություններում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի