05 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

«Հավաքածս ծաղիկները դրեցի ջահել-սիրուն զոհվածի գրպանը»/տեսանյութ/

«Կին ազատամարտիկների միության» նախագահ , գնդապետ Աիդա Սերոբյանը նշում է, որ 4 տարի իրեն չեն շնորհավորել մարտի 8-ի առիթով: Այդ տարիներին պատերազմ էր և ազատամարտիկները խառնել էին ամիս, ամսաթվերը:

«Միշտ շատ թեժ մարտերի մեջ ենք եղել ու խառնել ենք օրերը: Գարնան մարտերի ժամանակ էր….Արցախի հողը մի ուրիշ տեսակ բերի: Հենց ձյունը հալվում էր մանուշակատիպի մի արմատի վրա տարբեր գույնի ծաղիկներ էին աճում: Պետք է ազատագրեինք Կուսապատ գյուղը, ես հիմա ամսաթիվ չեմ հիշում, բայց գարուն էր: Ես երգելով, անտառի մեջ ծաղիկներ էի փնջում: Կանչեցին, թե դոխտուր վիրավորներ կան: Գնացի ու օգնություն ցույց տվեցի վիրավորներին: Պարզվեց , որ զոհ էլ կաջահել ու սիրուն մի տղա: Ես հավաքածս ծաղիկները դրեցի զոհվածի գրպանը: Ու մինչև այսօր ինձ մի հարց է տանջում մորգում, որ տեսան այդ ծաղիկները ի՞նչ մտածեցին»,-պատմեց Աիդա Սերոբյանը:

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ