01 Նոյեմբերի, Կիրակի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Սա տնաքանդություն է»

Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գազոնների վրա կրպակներ են կառուցվում: Այս մասին ահազանգում է Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը: Նա Ֆեյսբուքի իր էջում լուսանկարներ է հրապարակել ու գրել է. «Ես կանգնած եմ Մալաթիա թաղամասի Րաֆֆու փողոցի գազոնի վրա ու նկարում եմ գազոնի շարունակության վրա մեծ թափով կառուցվող կրպակների շարքը: Այս կրպակների շինթույլտվությունները տրվել են […]

Կտաքանա

Մարտի 15-ի ցերեկը, 16-ին, 17-ի գիշերը շրջանների զգալի մասում, 17-ի ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 18-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ, մարտի 15-16-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 18-20-ը կբարձրանա 5-6, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում 8-10 […]

13 տարվա ամուսնությունից հետո Դոնալդ Թրամփի որդին բաժանվում է կնոջից /ֆոտո/

Դոնալդ Թրամփ-կրտսերը՝ ԱՄՆ նախագահի որդին, ցանկանում է ամուսնալուծվել։ Համենայն դեպս՝ նման լուրեր են տարածվել ամերիկյան զլմ-ներում։ Թրամփ-կրտսերը կնոջ՝ Վանեսա Հեյդոնի հետ ամուսնացել է 2005-ին, նրանք 13 տարվա համատեղ կյանքի ընթացքում 5 երեխա են ունեցել։ Լրատվամիջոցները գրում են, որ 40-ամյա Թրամփը բաժանվում է կնոջից վերջինի երկարատեւ դեպրեսիայի պատճառով։ Պարզվում է, զույգն արդեն որոշ ժամանակ է՝ առանձին է […]

ԱՊՀ անդամ երկրների կենսաթոշակառուները մեկ պետությունից կարող են թոշակ ստանալ

Հունվարի 1-ից ուժային 5 կառույցում զինծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին զինվորական կենսաթոշակ և պարգևավճարներ նշանակելու և վճարելու են «էլեկտրոնային կենսաթոշակ» տեղեկատվական համակարգի միջոցով, լրագրողների հետ հանդիպմանն ասաց սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Հովհաննես Սահակյանը։ Նա հայտնեց, որ կան մի շարք ծառայություններ, որոնք էլեկտրոնային են դարձել: ՍԱՊԾ պետի խոսքով՝ առաջին և երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստն այս […]

Կեղծ ստաժի բազմաթիվ դեպքեր են հայտնաբերվել

Մոնիթորինգի վարչության կողմից ուսումնասիրությունների արդյունքում պարզել ենք, որ 01.08.2017թ.-ից 26 գործատուների մոտ իրականացված ուսումնասիրությունների արդյունքում կենսաթոշակի 690 գործերով հայտնաբերվել են ոչ հավաստի, ոչ իրավաչափ տվյալներ պարունակող փաստաթղթերի հիման վրա հաշվարկված աշխատանքային ստաժեր, որի ընդհանուր գումարը կազմում է 53 միլիոն 927.323 դրամ: Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության պետական […]

Բակո Սահակյանը Վաշինգտոնում այցելել է Ազգային շահերի կենտրոն

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 15-ին Վաշինգտոնում այցելել է Ազգային շահերի կենտրոն, հանդիպում ունեցել ամերիկացի մի խումբ գիտնականների ու փորձագետների հետ եւ հանդես եկել ելույթով: Արցախի նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ Բակո Սահակյանն անդրադարձել է Արցախում պետականաշինության գործընթացին, ներքին եւ արտաքին քաղաքականությանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցերին: Նախագահը կարեւոր եւ օգտակար է համարել նման […]

Խայտառակ դատաքննություն էր. Սեֆիլյանի պաշտպանը՝ դատավորին

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝ մարտի  16-ին շարունակվում է   Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատական նիստը: Նշենք, որ այսօրվա նիստում ամբաստանյալների շահերի պաշտպանները հանդես են գալիս պաշտպանական ճառերով: Նախատեսված է  լսել նաև գործով ամբաստանյալների վերջին խոսքը: Ժիրայր Սեֆիլյանի շահերի պաշտպան Տիգրան Հայրապետյանը նշեց, որ եթե արդար քննություն տարվեր, ապա Սեֆիլյանին ուղղված մեղադրանքը պետք […]

Իրավիճակը Լիբանանում կարող է բորբոքել տարածաշրջանային վերքերը․ Նալբանդյան

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթը Լիբանանի անվտանգության ուժերին աջակցության վերաբերյալ նախարարական համաժողովին Միավորված ազգերի կազմակերպության մեծարգո Գլխավոր քարտուղար, Իտալիայի մեծարգո վարչապետ, Լիբանանի մեծարգո վարչապետ, Տիկնայք և պարոնայք, Լիբանանը Մերձավոր Արևելքի բազմամշակութային, բազմազգ և բազմակրոն կառուցվածքի մարմնավորումն է` մեկ պետության սահմանների ներքո արտացոլելով գրեթե ողջ տարածաշրջանը: Դա մարտահրավեր է, քանի որ Մերձավոր Արևելքում տեղի […]

Երբ և ինչպես էր Սեֆիլյանը գրավելու հեռուստաաշտարակը/տեսանյութ/

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝ մարտի  16-ին շարունակվում է   Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատական նիստը: Նշենք, որ այսօրվա նիստում ամբաստանյալների շահերի պաշտպանները հանդես են գալիս պաշտպանական ճառերով: Նախատեսված է  լսել նաև գործով ամբաստանյալների վերջին խոսքը: Ժիրայր Սեֆիլյանի շահերի պաշտպան Տիգրան Հայրապետյանը նշեց, որ մեղադրանքի ձևակերպումներից չի երևում, թե Սեֆիլյանը ինչ կոնկրետ գործողություններ […]

Ինքնասպանության փորձը կանխվել է

Մարտի 16-ին, ժամը 08:41-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին անցել է Երևան քաղաքի «Հաղթանակի» կամրջի արգելապատնեշը և սպառնում է ցած նետվել: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի  և հոգեբանական խորհրդատվության գծով օպերատիվ խմբերը: Ոստիկանության աշխատակիցների բանակցության արդյունքում հաջողվել է կանխել 1976 թ. ծնված Հ. Հ.-ի ինքնասպանության փորձը: Վերջինս տեղափոխվել է ոստիկանության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի