01 Նոյեմբերի, Կիրակի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Քրիստոս չծնվեց որպես թագավոր`պալատում

Քրիստոս չծնվեց որպես թագավոր`պալատում, կամ իշխան, որպեսզի դու վախով ենթարկվես Նրա օրենքներին, այլ ծնվեց որպես աղքատ` մսուրում, որպեսզի դու սիրով ընդունես Իր աստվածային պատգամը` մարդու փրկության մասին, ճշմարտությունը, կյանքը և դեպի Իրեն տանող ճանապարհը:  Արթնացիր մարդ, քանի դեռ ժամանակ ունես և մի գոռա ազատություն,  քանի դեռ դու գերի ես քո պարզ ցանկություններին:

Ինչպես հայազգի երիտասարդը շահեց 100 միլիոն ու ծախսեց այն 2 տարում

Ռուսաստանցի գործարար Ալբերտ Բեգրակյանը նախկին միլիոնատեր է։ Մի քանի տարի առաջ ճակատագիրը նրանց բացառիկ շանս տվեց։ Ալբերտը դեռեւս 1986 թվականից վիճակախաղով է տարված, սակայն բախտը նրան ժպտաց 2009-ին։ Ինչպես հայտնում է Կոմսոմոլսկայա պրավդա-ն, տան հարեւանությամբ գտնվող կրպակից գնած վիճակախաղով նա 100 միլիոն ռուբլի շահեց։ Սակայն ընդամենը երկու տարում նա ծախսեց ողջ գումարը, պարտքերի տակ հայտնվեց, […]

Պացիենտից նույնականացման քարտ չի պահանջվում

2017թ. մայիսի 1-ից պետական պատվերի շրջանակում և 2017թ. հոկտեմբերի 1-ից սոցիալական փաթեթի շահառուների բժշկական ապահովագրության ծրագրի շրջանակում բժշկական հաստատություններում սպասարկված քաղաքացիների վերաբերյալ գրանցումներն էլեկտրոնային առողջապահական համակարգում իրականացվել և շարունակվում են իրականացվել առանց պացիենտի նույնականացման քարտի պահանջի: Բժշկական օգնության և սպասարկման, այդ թվում` ստոմատոլոգիական ծառայություն մատուցելու համար պացիենտից նույնականացման քարտ ներկայացնել չի պահանջվում։  

Տեսահոլովակի պրեմիերա.Գրիգոր Դանիելյան և Հռիփսիմե Ելինյան` «Happy Birthday»

Գրիգոր Դանիելյանը և Հռիփսիմե Ելինյանն իրենց կրտսեր որդու` Ռոբերտոյի 1-ամյակի կապակցությամբ ներկայացրել են իրենց նոր` «Happy Birthday» երգի հիման վրա նկարահանած տեսահոլովակը: Երգի երաժշտությունը գրել է Գոռ Հակոբյանը, խոսքերը` Գրիգոր Դանիելյանը, տեսահոլովակի ռեժիսորը Կարեն Ամյանն է։

«Սասնա ծռերի» գործով դատավորը ըմբոստացավ և զոհաբերվեց. հաջորդիվ ի՞նչ է սպասվում/տեսանյութ/

Արդեն հայտնել ենք, որ ՀՀ նախագահի հրամանագրով դատավոր Արթուր Օհանյանը դադարեցրել է լիազորությունները:«Սասնա ծռերի» գործով դատավորը հայտնել է, որ առողջական խնդիրներ ունի: «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի փաստաբան, «Սասնա ծռերի» գործով  փաստաբան Արա Ղարագյոզյանը Henaran.am-ի հետ զրույցում նշեց, որ գործը ըստ էության դառնում է ցմահ դատավարություն, քանի որ դատաքննությունը սկսվելու է սկզբից: «Չի բացառվում, որ վատառողջ […]

Ավտովթար Գորիս-Երևան ավտոճանապարհին

Մարտի 15-ին, ժամը 16:07-ին տեղեկություն է ստացվել, որ Գորիս-Երևան ավտոճանապարհի 7-րդ կիլոմետրին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Երևան հատվածի 7-րդ կմ-ին «Mercedes-Benz C180» մակնիշի 35 LZ 044 պետհամարանիշով (վարորդ՝ 1993 թ. ծնված […]

Հանցափորձ լրագրող Գայանե Զարգարյանի դեմ/տեսանյութ/

Քիչ առաջ Արարատի մարզի Կանաչուտ համայնքում լրագրող Գայանե Զարգարյանը ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի նորակառույց շինությունը նկարահանելիս հետապնդման է ենթարկվել: Այս մասին գրում է  fnews.am լրատվական կայքը: Լրագրողի մեքենային են մոտեցել երկու երիտասարդ, ովքեր դուրս են եկել Ա. Սարգսյանին պատկանող տարածքից: Սկզբում մեքենային հարվածներ են հասցրել բռունցքներով, որից հետո Ալիկ Սարգսյանի տարածքից դուրս եկած երկու […]

«Ալյանս Եվրասիա» ՍՊԸ-ի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ քաղաքացիներից խարդախությամբ գումարներ հափշտակելու համար

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել են Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից վստահությունը չարաշահելով, խարդախությամբ քաղաքացիներից գումարներ հափշտակելու դեպքի հանգամանքները. մեղադրանք է առաջադրվել ՍՊԸ-ի տնօրենին: 2017թ հոկտեմբերից 2018թ. փետրվարն ընկած ժամանակահատվածում տարբեր քաղաքացիներից հաղորդումներ են ստացվել «Ալյանս Եվրասիա» ՍՊ ընկերության կողմից հափշտակություններ […]

Արա Բաբլոյանը պարգեւատրել է Մարզպետունի Մարգարյանին

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը մարտի 15-ին ծննդյան 70-ամյակի առթիվ ՀՀ Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Մարզպետունի Մարգարյանին պարգեւատրել է ՀՀ ԱԺ նախագահի հուշամեդալով: Շնորհավորելով Մարզպետունի Մարգարյանին պարգեւատրման կապակցությամբ, ՀՀ ԱԺ նախագահը բարձր է գնահատել նրա գործունեությունը պետական տարբեր կառույցներում աշխատելու տարիներին, կարեւորել նախկին պատգամավորի՝ իր փորձը սերունդներին փոխանցելու եւ աջակցելու պատրաստակամությունը: Խորհրդարանի ղեկավարը մաղթել է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի