26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Խայտառակ դատաքննություն էր. Սեֆիլյանի պաշտպանը՝ դատավորին

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝ մարտի  16-ին շարունակվում է   Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատական նիստը:

Նշենք, որ այսօրվա նիստում ամբաստանյալների շահերի պաշտպանները հանդես են գալիս պաշտպանական ճառերով: Նախատեսված է  լսել նաև գործով ամբաստանյալների վերջին խոսքը:

Ժիրայր Սեֆիլյանի շահերի պաշտպան Տիգրան Հայրապետյանը նշեց, որ եթե արդար քննություն տարվեր, ապա Սեֆիլյանին ուղղված մեղադրանքը պետք է վերագրվեր նույն գործով ամբաստանյալ Հովհաննես Պողոսյանին, որը Նուբարաշենի զորամասում  ծառայող դիպուկահար Սմբատ Գալոյանի հետ ծրագրեր է կազմել Պաշտպանի խոսքով Սեֆիլյանի հանցանքը հիմնավորող փաստեր չկան, փոխարենը առկա են Պողոսյանի և Գալոյանի հեռախոսազրույցները:

«Անգամ գողական օրենքներում, որոնք մեր հասարակության մեջ այդքան ընդունված են, խոսքս նաև Ազգային ժողովին է վերաբերվում այսպիսի մոտեցում չկա»,-նկատեց Տիգրան Հայրապետյանը:

Հայրապետյանը իր պաշտպանական ճառում շարունակ նշում է, որ Սեֆիլյանին չհիմնավորված մեղադրանքներ են առաջադրվել:

Տիգրան Հայարապետյանը անդրադարձավ նաև դատավարության ընթացքին:Նա նշեց, որ նախագահող դատավորը հարյուրավոր անգամներ խախտել է դատավարության մասնակիցների իրավունքները:

«Այս դատաքննությունը խայտառակեց Հայաստանի հանրապետության արդարադատության համակարգը և զրոյի հավասարեցրեց հասարակության վստահությունը արդար դատաքննության նկատմամբ»,-նշեց Տիգրան Հայրապետյանը նշելով, որ նախագահող դատավորը բազմաթիվ անօրինական նորամուծություններ է կիրառել դատաքննության ընթացքում»,-նշեց Տիգրան Հայրապետյանը:

Արդեն հայտնել ենք, որ  մեղադրող-դատախազը Սեֆիլյանի համար պահանջել է   11 տարվա ազատազրուկում, Գեւորգ Սաֆարյանի համար 4 տարի 6 ամիս, Ներսես Պողոսյանի համար` 4 տարի, Գալուստ Գրիգորյանի համար 3 տարի, Հրայր Թոփչյանի համար 3 տարի, Սասունիկ Կիրակոսյանի համար պահանջեց 4 տարի 6 ամիս, Հովհաննես Պետրոսյանի համար 2 տարվա ազատազրկում:

Հիշեցնենք, որ Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ զենքի գործադրմամբ շենքեր, շինություններ զավթելու նախապատրաստության մեջ: Բացի Սեֆիլյանից, մեղադրանք է առաջադրվել նաեւ Գեւորգ Սաֆարյանին, Ներսես Պողոսյանին, Գալուստ Գրիգորյանին, Հրայր Թոփչյանին, Սասունիկ Կիրակոսյանին եւ Հովհաննես Պետրոսյանին:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ