02 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ոտքի կանգնեցեք Քրիստոսի հետ

Երեկ խաչված էի Քրիստոսի հետ, այսօր Իր հետ փառավորված եմ։ Երեկ մեռած էի Իր հետ, այսօր մասնակից եմ դարձվել Իր հարությանը։ Երեկ թաղված էի Իր հետ, այսօր Իր հետ արթնանում եմ մահվան քնից։ Քրիստոս հարյավ ի մեռելոց. դո՛ւք էլ կրկին ոտքի կանգնեցեք Նրա հետ։ Քրիստոսը վերադառնում է Ինքն Իրեն. վերադարձե՛ք նաև դուք։ Քրիստոսը դուրս է […]

Հռոմի պապը կօծի Սուրբ Գրիգոր Նարեկացու բրոնզաձույլ արձանը

Հռոմի Ֆրանցիսկոս պապը Վատիկանի պարտեզներում կօծի հայ մշակույթի հերոս, Տիեզերական եկեղեցու վարդապետ, Արևելքի և Արևմուտքի իսկական կամուրջ և էկումենիզմի խորհրդանիշ Սուրբ Գրիգոր Նարեկացու բրոնզաձույլ արձանը։ Ինչպես տեղեկացրին Սուրբ Աթոռի մամուլի ծառայության գրասենյակից, օծման արարողությունը տեղի կունենա ապրիլի 5-ին՝ ժամը 12:00-ին, Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, և […]

Արմավիր ՔԿՀ-ում դատապարտյալի մոտ փոշենման զանգված է հայտնաբերվել

Արմավիր քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները դատապարտյալներից մեկի մոտ 1.5 գրամ սպիտակ փոշենման զանգված են հայտնաբերել: Ինչպես տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից, ապրիլի 3-ին` ժամը 22:10-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Ն. Կ-ի մոտից անձնական խուզարկությամբ հայտնաբերել են անձեռոցիկի մեջ փաթեթավորված 1,5 գրամ սպիտակ փոշենման զանգված: Հայտնաբերվածն […]

«Կոսովոն կարող է լուծել իր խնդիրները առանց Էրդողանի միջամտության»

Կոսովոյի Հանրապետության վարչապետ Րամուշ Հարադինայը պատասխանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը, ով կոսովոցի պաշտոնյային մեղադրել էր գյուլենական համայնքին աջակցելու մեջ: Միջանկյալ նշենք, որ  Էրդողանը  Հարադինայի հասցեին նման մեղադրանք էր հնչեցրել այն բանից հետո, երբ վերջինս աշխատանքից ազատել էր Կոսովոյի ներքին գործերի նախարարին և հետախուզության ծառայության պետին։ Կոսովոյի վարչապետը դժգոհել էր, որ գյուլենական համայնքի […]

Ռուսաստանը կարագացնի S-400 ՀՕՊ համակարգերի մատակարարումը Թուրքիային

Երկօրյա աշխատանքային այցով Թուրքիայում գտնվող Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է թուրք պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսին 2 նախագահները հայտարարել են ռուսական S-400 հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգերի մատակարարման ժամկետների արագացման շուրջ ձեռք բերված համաձայնության մասին:   Ասուլիսին առաջինը ելույթ ունեցած Էրդողանը, անդրադառնալով թեմային, ասել է. «S-400 համակարգերի ձեռք բերումը Թուրքիայի որոշումն […]

Վայոց Ձորի մարզում վթարային ջրանջատում կլինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 5-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Վայոց Ձորի մարզի՝ Շատին գյուղի, Եղեգնաձոր քաղաքի` Լևոնյան, Իսակովի, Չարենցի, Մշեցու, Բաղդասարյան, Խանջյան, Կամոյի փողոցների և նրբանցքների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տուգանվեց

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2018 թվականի ապրիլի 4-ի նիստում քննարկել է «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ տուգանք կիրառելու մասին հարցը։ Այս մասին հայտնում են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից։ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, քննարկելով վերը նշված հարցը, որոշել է հանձնաժողովի՝ 2016 թվականի նոյեմբերի 30-ի №378Ն որոշմամբ հաստատված, խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի […]

Համաշխարհային բանկը կշարունակի աջակցել առողջապահական ծրագրերին

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն ընդունել է առաքելության այցով Հայաստանում գտնվող Համաշխարհային բանկի առողջապահական թիմին` նորանշանակ ղեկավար Ադաննա Ճուկվումայի (առողջապահական ոլորտի մասնագետ) գլխավորությամբ։ Թիմի կազմում էին  գործառնությունների ավագ պատասխանատու Ջոհան Անգերսը, ծրագրի օգնական Գաբրիել Ֆրանսիսը և առողջապահական հարցերով խորհրդատու Մարիաննա Կոշկակարյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել է «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ծրագրի համաձայնագրի փոփոխությունը, որը ստորագրման փուլում […]

Կանխատեսվում է -2․․․-3 աստիճան

Ապրիլի 4-ի լույս 5-ի գիշերը, ժամը 04։00-07։00 ընկած ժամանակահատվածում Արարատի և Արմավիրի մարզերում, Տավուշում, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռնային գոտում հողի մակերևույթին կանխատեսվում է -2․․․-3 աստիճան,հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։ Ելնելով սպասվող ջերմային ֆոնից հատկապես ջերմոցային տնտեսություններին ԱԻՆ-ը հորդորում է փակել ջերմոցները, իսկ սածիլված դաշտերում հնարավորության դեպքում նշված ժամերին կատարել ոռոգում։ Հանրապետության տարածքում ապրիլի […]

Մոսկվայի առեւտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել․ կա զոհ /տեսանյութ/

Մոսկվայի «Персей для детей» առեւտրի կենտրոնում հրդեհ է բռնկվել, ինչի արդյունքում մեկ հոգի մահացել է։ Նշվում է, որ մահացածն առեւտրի կենտրոնի աշխատակից էր։ Եւ մեկ հոգի՝ հրշեջ, վնասվել է, նա տեղափոխվել է հիվանդանոց։ Այրվող կենտրոնից տարհանել են ավելի քան 600 հոգու, հրդեհը հաջողվել է մարել։ Ինչպես պարզվել է, հրդեհը բռնկվել է կենտրոնի 5-րդ հարկում՝ խաղալիքների պահեստում։ 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի

Ամենաընթերցված