19 Սեպտեմբերի, Saturday, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ինչպես ընտրել անվտանգ հավկիթ՝ Զատիկի համար

Հարգելի գործընկերներ, Սուրբ Հարության տոնին ընդառաջ կտրուկ ավելանում են հավկիթի սպառման ծավալները, ինչի կապակցությամբ ևս մեկ անգամ ցանկանում ենք տեղեկացնել, որ համաձայն ՀՀ Կառավարության 2011 թ.-ի N 1438-ն «Ձվի և ձվամթերքի տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» որոշման չի թույլատրվում այն հավկիթների իրացումը, որոնք չունեն անվտանգությունը և ծագումը հաստատող փաստաթուղթ, թերի է կամ լրացած պիտանելիության ժամկետը կամ […]

Էքստրասենսի սպանության մեղադրանքով դատապարտվածի պահանջը

Էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության մեղադրանքով 20 տարվա ազատազրկման դատապարտված Մուշեղ Մխիթարյանը դիմել է ՀՀ Վերաքննիչ քրեական դատարան: Մուշեղ Մխիթարյանը պահանջում է վերանայել Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրի կայացրած դատավճիռն ու իր նկատմամբ ավելի մեղմ պատիժ կիրառել: Նշենք, որ մարտի 5-ին Մուշեղ Մխիթարյանը դատապարտվեց 20 տարվա ազատազրկման: Հիշեցնենք, որ 2015թ. օգոստոսի 5-ին Երեւանի Մազմանյան 5 […]

Նախագահն ընդունել է Հունաստանի ազգային պաշտպանության նախարարին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է երկօրյա այցով Հայաստանում գտնվող Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Պանոս Կամենոսին: Ողջունելով հյուրին և ընդգծելով, որ հայ-հունական առնչությունները հազարամյակների պատմություն ունեն և լի են բարեկամության բազմաթիվ դրսևորումներով՝ Հանրապետության Նախագահը պատահական չի համարել, որ երկու ժողովուրդների հարաբերություններին հատուկ է փոխըմբռնման և փոխվստահության բարձր մակարդակը: Սերժ Սարգսյանը ուրախությամբ է արձանագրել, որ միջպետական […]

Ավարտին են մոտենում ուղենիշ-ցուցանակների նորոգման աշխատանքները

Մայրաքաղաքի փողոցներում տեղադրված ուղենիշ-ցուցանակների նորոգման ու արտաքին տեսքի թարմացման աշխատանքները Երևանի քաղաքապետարանի ամենամյա գործառույթներից են: Երևանի հիմնադրման 2800-ամյակին ընդառաջ այդ աշխատանքներն ավելի մեծ թափ են ստացել. դրանցում ընդգրկվել են ոչ միայն Երևանի քաղաքապետարանի, այլ նաև մասնավոր ընկերությունների տեղադրածները: Երևանի քաղաքապետարանի կողմից  ամբողջովին նորոգվել են մայրաքաղաքի տարբեր հատվածների խաչմերուկներում ու անցումների հարակից հատվածներում տեղադրված  80-ից ավելի […]

Հրազդանում ջերմոցային տնտեսություն կկառուցվի, Ապարանում՝ մանկապարտեզ, իսկ Փարաքարում՝ ՏՏ կենտրոն

ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան համայնքում խոշոր ներդրումային ծրագրի իրականացման նպատակով հողերի միավորման գործընթացի իրականացման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Ըստ այդմ՝  հնարավորություն կստեղծվի միավորելու շուրջ 30 հա մակերեսով առանձին հողակտորները, որոնց վրա կիրականացվի մոտ 10 մլրդ ՀՀ դրամ արժողությամբ ներդրումային ծրագիր: Կկառուցվի 30 հա մակերեսով ջերմոցային տնտեսություն, կստեղծվի ավելի քան 250 նոր աշխատատեղ, […]

Նախագահին քրեակատարողական վարչության պետը զեկուցել է ոլորտում 2017թ. իրականացված աշխատանքների և 2018թ. նախանշված ծրագրերի մասին

Հանրապետության Նախագահի հետ այսօր աշխատանքային հանդիպման ժամանակ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ Ռաֆայել Հովհաննիսյանը զեկուցել է քրեակատարողական ծառայության ոլորտում 2017 թվականին իրականացված աշխատանքների մասին՝ անդրադառնալով օրենսդրական բարեփոխումների, դատապարտյալների զբաղվածության ապահովման, ՔԿՀ-ներում տրամադրվող առաջնային բուժօգնության որակի բարձրացման, էներգախնայողության ծրագրերի ներդրման, կոռուպցիոն ռիսկերի նվազեցման անհրաժեշտությամբ պայմանավորված բոլոր ՔԿՀ-ներում իրականացվող համալիր ստուգումների և ուսումնասիրությունների կատարման ուղղությամբ ձեռնարկված քայլերին: […]

Անկարայում կկայանա Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարների հանդիպումը

Մարտի 31-ին Թուրքիայում տեղի է ունենալու Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումը։ Այդ նպատակով Ադրբեջանի  պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը  կմեկնի Անկարա, որտեղ առանձին հանդիպումներ կունենա Թուրքիայի զինուժի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Հուլուսի Աքարի, ինչպես նաև պաշտպանության նախարար Նուրեթթին Ջանիքլիի հետ։ Նշվում է, որ ադրբեջանցի պաշտոնյան իր թուրք գործընկերների հետ կքննարկի ռազմական ոլորտում […]

Վանաձորում կառուցվում է կարկտապաշտպան ցանցերի գործարան

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նախօրեին աշխատանքային այց է կատարել Լոռու մարզ: Նախարարին ուղեկցում էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գյուղատնտեսական խորհրդատվական տնօրինության ղեկավար Դավիթ Բաբայանը և պաշտոնատար այլ անձինք: Այցի սկզբում նախարարը եղել է «Երևանի սննդի կոմբինատ» ՍՊԸ-ի մասնաճյուղում, շրջել գործարանում, ծանոթացել արտադրական հզորություններին և զարգացման ծրագրերին: Այնուհետև նախարարն ուղևորվել է Լոռու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի