20 Սեպտեմբերի, Կիրակի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ոստիկանության կոչը՝ «Իմ քայլը» նախաձեռնության անդամներին

<Իմ քայլը> քաղաքացիական նախաձեռնությունը վերջին մի քանի ժամերին Երևանի փողոցներում իրականացնում է հավաք երթի ձևով: Հավաքի կազմակերպիչ է հանդիսանում Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:  ՀՀ ոստիկանությունը հանրային վայրերում հասարակական կարգի պահպանությունն ու անվտանգությունն ուժեղացնող միջոցառումներ մինչ այս պահը չի իրականացրել, քանի որ հավաքի կազմակերպիչը ընդհանուր առմամբ կատարում է <<Հավաքների ազատության մասին>> օրենքով նախատեսված իր պարտականությունները, […]

Երկուշաբթի մեկնարկում են երեկոյան եւ գիշերային վարժանքները

Ռուսաստանի Դաշնության Կեմերովո քաղաքի «Զիմնյայա վիշնյա» («Зимняя вишня») առեւտրի կենտրոնի ողբերգական հրդեհից հետո Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը օրակարգային է համարում խոշոր ժամանցի կենտրոններում բնակչության անվտանգության հարցը։ Երեւանի փրկարարական վարչության փոխանցմամբ՝ ապրիլի 16-ից բազմաթիվ խոշոր օբյեկտներում «Դալմա գարդեն մոլ», «Պրոսպեկտ», «Հայ-բելառուսական առեւտրի տուն», «Մետրոնոմ», «Ռոսիա», «Տաշիր», «Պալաս» առեւտրի կենտրոններ, Երեւան տոնավաճառ, «Վեգա» հիպերմարկետ, «Հագուստի աշխարհ» խանութների […]

Թուրքիայում հայերի պահած գանձերը գտնելու մոլուցքը չի մարում

Թուրքական «Haberturk» հեռուստաընկերության եթերում հեռարձակվող «Այստեղ շաբաթվա վերջն է» հաղորդման ժամանակ հեռուստադիտողներին բացատրել են, թե ինչպես պետք է գանձ որոնել: Հաղորդմանը հյուրընկալված Ուղուր Քուլաչ անունով քաղաքացին իրեն ներկայացրել է գանձախուզության մասնագետ: Նա հեռուստադիտողներին ցույց է տվել գանձ որոնելու ձևերը: Ուղուր Քուլաչը, ով հանդիսանում է «Uğur Elektronik»  (Ուղուր էլեկտրոնիկ) դետեկտորներ արտադրող ընկերության սեփականատերը, ներկայացրել է մի […]

Գյումրիում երեխան ընկել է 4-րդ հարկից

Գյումրիի շենքերից մեկի 4-րդ հարկի պատշգամբից երկու ու կես տարեկան երեխա է ընկել: Փոքրիկ տղան  տեղափոխվել է «Մոր և մանկան» ավստրիական հիվանդանոց ծայրահեղ ծանր վիճակում: Բժիշկները պայքարում են նրա կյանքի համար: Երեխան ունեցել է բազմաթիվ կոտրվածքներ ու վնասվածքներ։ Բժիշկ Աշոտ Կյուրեղյանի հավաստմամբ՝ երեխան ունեցել է գանգուղեղային տրավմա, աջ արմնկային ոսկորի բաց կոտրվածք ու մարմնի տարբեր […]

Հայաստանի Ամերիկյան անկյուններում ընթերցանության մարաթոնի միջոցով նշվում է Ազգային գրադարանային շաբաթը

«Մութ ու փոթորկուն գիշեր էր»: Այսպես է սկսվում ամերիկացի ֆանտաստ գրող Մադլեն Լենգլի «Ժամանակի մի փոքրիկ ծալ» դասական երկը, որը Հայաստանի և ԱՄՆ-ի  Ազգային գրադարանային շաբաթվա միջոցառումների շարքում այսօր՝ ապրիլի 13-ին  բարձրաձայն  ընթերցվեց Հայաստանի բոլոր 5 Ամերիկյան անկյուններում:              Մարաթոնին էին միացել ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը և այլ ամերիկացի դիվանագետներ, մշակույթի 3 փոխնախարարներ, քաղաքապետարանի […]

Մայիսի 9-ին կանցկացվի «Անմահ գունդ» քայլերթը (տեսանյութ)

Մայիսի 9-ին՝ ժամը 13.00, Ազատության հրապարակից կմեկնարկի «Անմահ գունդ» խորագրով քայլերթը։ Քայլերթի մասնակիցները բարձրացնելու են Հայրենական մեծ պատերազմի, Արցախյան հերոսամարտի և 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների նկարները։ Քայլերթն Ազատության հրապարակից կշարունակվի Մաշտոցի պողոտայով, Ամիրյան փողոցով, Հանրապետության հրապարակով, որից հետո՝ կանցնի Վազգեն Սարգսյան փողոցով և կավարտվի տոնական համերգով։ Ակցիային մասնակցել ցանկացողները, ինչպես նաև նկարների փայտե շտանդարտների […]

Բուդաղյանները կհասնե՞ն արդարության/տեսանյութ/

«Հասկանալով, թե եվրոպական դատարանում ինչ զարգացումներ կարող են լինել, իշխանությունները փորձեցին մեղմել վիճակը և ձևացրին, թե մեր պահանջները բավարարում են: Այսինքն՝ վերաքննիչ դատարանը գործը ուղարկեց նախաքննության, սակայն ավելի լուրջ խախտումներով նույն որոշումը կայացրին»,-Henaran.am-ի թղաթակցի հետ զրույցում ասաց Բուդաղյանների շահերի պաշտպան, փաստաբան Հայկ Ալումյանը: Ալումյանը նշեց՝ Բուդաղյանների հորը զրկել են դատավարական կարգավիճակից: «Սկզբից իբր մեր օգտին […]

Հարուցվել է քրեական գործ՝ Տավուշի մարզի բնակիչների՝ ականապայթյունային վիրավորում ստանալու դեպքի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Տավուշի մարզի բնակիչների ականապայթյունային վիրավորում ստանալու դեպքի առթիվ։ Նախնական տվյալներով՝ 2018թ. ապրիլի 12-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում, Տավուշի մարզի Այգեձոր գյուղի երեք բնակիչ, խոտաբույսեր հավաքելու նպատակով, մուտք են  գործել ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքերի միջանկյալ տարածք, որտեղ  պայթել է պայթուցիկ սարք, ինչի հետևանքով […]

Եթե մայրն էլ կորցնի կյանքը, երեխաները կհայտնվեն որբության շեմին. կնոջը շտապ օգնություն է հարկավոր. (տեսանյութ)

Այսօր մեր հայրենակիցներից մի կին զանգահարեց՝ քառասունամյա Մարիամ Բրուտյանը, ով հայտնվել է անելանելի վիճակում՝ Մարիամն ամուսնացած է և ունի երկու որդի՝ 15 և 12 տարեկան և երկուսի մոտ էլ ախտորոշված է աուտիզմ: Ամուսինն անցյալ տարի մահացել է, իսկ իր մոտ ախտորոշվել է արգանդի վզիկի քախցքեղ: Մարիամը ծնունդով Դիլիջանից է, Երևանում ապրում են Քանաքեռում՝ բարեկամի տանը […]

«Իմ քայլը» նախաձեռնության անդամները փորձում են մտնել ԵՊՀ

«Իմ քայլը» և Սերժ Սարգսյանի վարրապետության դեմ պայքարող մյուս նախաձեռնությունները, ովքեր քայլելով Երևանի Հյուսիսային պողոտայից քայլում են դեպի Ազատության հրապարակ, քիչ առաջ հասան Երևանի պետական համալսարան: Պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ու Արարատ Միրզոյանը պահանջեցին հանդիպում ռեկտորի հետ, սակայն համալսարանի դուռը փակ էր: ԵՊՀ ռեկտորի մամուլի խոսնակ Գեւորգ Էմին- Տերյանին մասնակիցները հանդիպեցին ԵՊՀ-ի գլխավոր մասնաշենքի դռան մոտ, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի