«Ոսկիները հո ասեղ չէի՞ն, որ ճանապարհին կորեին». արցախցիներին չեն վերադարձրել գրավադրած ոսկիները

Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներն անցած մի քանի ամիսներին անդադար բարձրաձայնում են ՀՀ տեղափոխվելուց հետո իրենց առջև ծառացած նոր խնդիրների մասին: Նրանց մի մասը բռնի տեղահանությունից երկու ամիս անց էլ կանգնած է օրվա սնունդը հայթայթելու խնդրի առջև: Բնակվում են տարրական կենցաղային պայմանների բացակայությամբ: Քիչ չէ նաև այնպիսի ընտանիքների թիվը, որոնք զրկվել են իրենց հասանելիք օգնությունից: […]