19 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Ձերբակալվածների պահման վայրում, մեր գործընկեր պատգամավորների հետ, տեսակցեցինք քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ձերբակալվածների պահման վայրում, մեր գործընկեր պատգամավորների հետ, տեսակցեցինք քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին:
Իշխանությունը Տավուշում սկիզբ առած քաղաքացիների արդարացի դիմադրությունը կասեցնելու, վիժեցնելու համար փորձում է բռնության, շանտաժի, մեկուսացնելու գործիքներ կիրառել, որի հետևանքով բազմաթիվ մարդիկ են բերման ենթարկվում, իսկ Սուրենը` երեկվանից ձերբակալված է:
Ոստիկանական ուժերն ու սադրիչների խմբակները փորձում են մարդկանց բախումների դաշտ հրել, ինչն իրենց համար ճնշումների առիթ կստեղծի և ձերբակալությունների շարք կսկսեն:
Իշխանությունը քաղաքական նկատառումներով Սուրենին պարզապես զրկել է ազատությունից» :
KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ