26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Նման գործելաոճով անհնար է կասեցնել Տավուշում ձևավորվող հակազդեցությունը

ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ ԵՆՔ ապրիլի 23-ին Տավուշում խաղաղ քաղաքացիական ակցիայի մասնակիցների նկատմամբ գործող իշխանությունների բռնաճնշումները, որոնք դրսևորվում են ակցիաների մի շարք մասնակիցների նկատմամբ ակնհայտ ապօրինի, թիրախավորված, անհամաչափ ուժի կիրառմամբ, ապօրինի ձերբակալություններով:
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի նկատմամբ ապրիլի 23-ին ոստիկանների կողմից իրականացված ապօրինի գործողությունների հետևանքով «Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժում խորհրդի անդամ գնդապետը ծանր վնասվածքներով հայտնվել է հիվանդանոցում։
Ապօրինի ձերբակալվել են նաև Տավուշում ձևավորված հակազդեցության ակտիվ աջակից, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը և ևս 3 քաղաքացի: Կոչ ենք ուղղում պատկան մարմիններին անմիջապես արձագանքել, քրեական գործ հարուցել և պատժել անհամաչափ, բռնի ուժ կիրառած ոստիկաններին, որոնց գործողությունների հետևանքով Միհրան Մախսուդյանը մինչև այս պահը գտնվում է հիվանդանոցում:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին, միջազգային հանրությանը, իրավապաշտպան կազմակերպություններին կոչ ենք անում հստակ գնահատական տալ խաղաղ ցուցարարների նկատմամբ իրականացվող գործողություններին։
Համոզված ենք, որ այդ գործողություններն իրականացվում են Տավուշում ստեղծված ինքնաբուխ շարժումը թուլացնելու նպատակով։ Միաժամանակ հայտնում ենք, որ նման գործելաոճով անհնար է ճնշել քաղաքացու արդար զայրույթը և կասեցնել Տավուշում ձևավորվող հակազդեցությունը:
«Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժում 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ