15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Սուրեն Պետրոսյանը կոչ է անում շարունակել պայքարը

Սուրեն Պետրոսյանը քաղբանտարկյալ է, նրա նկատմամբ այն, ինչ իրականացվում է, բացառապես քաղաքական պառճառներ ունի և Նիկոլ Փաշինյանի ուղիղ հրահանգով են նրան այստեղ բերել: Այս մասին այսօր՝ ապրիլի 24-ին, Ձերբակալվածների պահման վայրում «Հայկական պետականության համար» համակարգող կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին տեսակցելուց հետո ասաց ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

Նա նշեց, որ Սուրեն Պետրոսյանը մի խումբ մարդկանց հետ առաջնորդում էր Տավուշում շարժումը, դրա համար մեկուսացման անհրաժեշտություն կար։

«Այն հոդվածները, որոնք առաջադրվել են Սուրեն Պետրոսյանին, գոյություն չունեցող, շինծու հոդվածներ են, քանի որ Սուրեն Պետրոսյանը որևէ արարք չի գործել։ Նա կանգնած է եղել փողոցում, ինչպես հայուրավոր այլ քաղաքացիներ, ուղղակի իրեն անմիջապես մեկուսացրել են ոստիկանապետի տեղակալ Հակոբյանի ուղիղ հրամանով և ուղիղ մասնակցությամբ»,- ասաց Թ.Թովմասյանը։

Նրա խոսքով, Ս.Պետրոսյանը կոչ է անում տավուշցիներին և իր պայքարի ընկերներին շարունակել պայքարը և շարունակել հայրենքի հանձնման դեմ բոլոր գործողություններով ցույց տալ հանրության լայն կոնսոլիդիացիա, թե ինչպես չի կարելի հանձնել ՀՀ տարածքները։

«Ինչքան էլ նրանք փորձեն ներկայացնել որպես ադրբեջանական տարածքներ, դրանք ՀՀ վարչական տարածքներ են, որոնք Փաշինյանը միակողմանի զիջում է։

Հենց այդ անթույլատրելիության դեմ է ընդվզումը, որը կազմակերպվել ու ինքնաբուխ տեղի է ունեցել Տավուշում։ Այս ամենի դեմ էր Սուրեն Պետրոսյանի պայքարը և այդ պայքարն այս դեպքում ավարտվեց ձերբակալությամբ։ Հույս ունեմ կալանքի չի հասնի, բայց 72 ժամ ձերբակալությունն ակնհայտորեն ունի քաղաքական մեկ նպատակ՝ բանտարկել Սուրեն Պետրոսյանին, պահել գերության մեջ, որպեսզի Տավուշում հնարավոր զարգացումները, ընդվզումները հնարավոր լինի կանխել»,- ասաց Թ.Թովմասյանը։

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ