20 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կանցկացվեն արտահերթ նախագահական ընտրություններ

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրություններ տեղի կունենան կկայանան 2024 թվականի փետրվարի 7-ին: Հերթական ընտրությունները նախատեսված էին 2025 թվականի հոկտեմբերին, սակայն ստորագրված վերջին հրամանի համաձայն՝ կլինեն ավելի վաղ: Երկրի նախագահ Իլհամ Ալիևն այսօր համապատասխան հրաման է ստորագրել։ Հիշեցնենք, որ 2003թ-ից Ադրբեջանի նախագահ դարձած Ալիևը վերջին անգամ ընտրվել էր 2018-ի ապրիլին՝ 7 տարի ժամկետով, հնարավորինս […]

Ապագա պատմաբանները կգրեն՝ Նիկոլի ու ՔՊ-ի ձեռքերն արյունոտ էին, իսկ ուղեղները՝ ջրիկ․ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ապագա պատմաբանները կգրեն՝ Նիկոլի ու ՔՊ-ի ձեռքերն արյունոտ էին, իսկ ուղեղները՝ ջրիկ։ Ակնհայտ է,որ նույնիսկ ամենաորակյալ ժավելն էլ չի կարող մաքրել Նիկոլի «ձեռքերի արյունը»։ Նիկոլը բերել է պատերազմ։ Նիկոլն է հրաժարվել 2020-ի հոկտեմբերի 19-ին պատերազմը դադարեցնել։ Հոկտեմբերի 19-ից հետո ով զոհվել է,զոհվել է ուղիղ Նիկոլի […]

Գիտնականները խնդրում են կասեցնել «Հայոց պատմության» 7-րդ դասարանի դասագրքի կիրառումը

7-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագիրքը չի բավարարում անհրաժեշտ պայմանները: Մասնագիտական քննարկման ու քննության նյութ դարձնելով «Հայոց պատմության» 7-րդ դասարանի դասագիրքը՝ մասնագետները գտնում են, որ այն չի բավարարում հանրակրթական դպրոց ներմուծելու անհրաժեշտ պայմանները։ Նրանք խնդրում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ կասեցնել դասագրքի կիրառումը կրթական գործում։ «Էրեբունի» արգելոց-թանգարանի տնօրեն, ուրարտագետ Միքայել Բադալյանը հայտնում է, […]

Սրանք լրիվ փափախով «դեմոկրատ են»․․․Մարգարիտ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ասում է հանուն արդարադատության փակեցինք դատարանների դռները։ Տեղն է մեզ, կասի, բա ինչ կանի, ու քանի դեռ հանուն իրական արդարադատության չենք փակել դրանց դուռ-լուսամուտ-բերանը, սրանք ինչ էշություն ուզեն, կասեն, երկրի դռներն էլ կփակեն ու բանալին կտան թշնամուն։Կտան ու կասեն՝ հանուն «խաղաղության» երկիրը տանք-պրծնենք։ Ասում է […]

2023 թվականը ճանաչվել է պատմության մեջ ամենաշոգ տարին /Տեսանյութ/

2023 թվականը կլինի պատմության մեջ ամենաշոգ տարին՝ հայտարարել է Եվրոպական միության կլիմայի փոփոխության «Copernicus» ծառայությունը՝ տվյալների վերլուծությունից հետո, որոնք ցույց են տվել, որ աշխարհն ապրել է իր ռեկորդային ամենատաք նոյեմբերը: Նշվում է, որ անցած ամիս եղանակը մոտ 1,75 աստիճանով ավելի տաք է եղել։ «Copernicus»-ի փոխտնօրեն Սամանթա Բերջեսը նշում է՝ «2023 թվականին եղել է վեց ռեկորդային […]

Իսրայելի կողմից Գազայի ռմբակոծումը դատապարտված է ձախողման. Համասը չի ոչնչանալու

Հոկտեմբերի 7-ից Իսրայելը մոտ 40 հազարանոց զորքով ներխուժել է Գազայի հյուսիսային հատված և այդ փոքր տարածքը ենթարկել պատմության մեջ ամենաինտենսիվ ռմբակոծություններին: Արդյունքում, մոտ 2 միլիոն մարդ լքել է իր տունը։ Գազայի առողջապահության նախարարության տվյալներով՝ հարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան 15 000 խաղաղ բնակիչ (այդ թվում՝ մոտ 6 000 երեխա և 5 000 կին), իսկ […]

Ժողովրդի իշխանությունը յուրացրած բոլոր հանցագործները կրելու են անհատական պատասխանատվություն

Մենուա Սողոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Դեկտեմբերի 5-ը՝ որպես Սահմանադրության ոտնահարման օր, որպես ժողովրդի իշխանությունը յուրացնելու հանցագործության օր, սևով կնշվի օրացույցում։ Երեկ՝ դեկտեմբերի 5-ին տեղի ունեցան սահմանադրական կարգի դեմ ուղղված երկու հանցագործություններ. Առաջինը «ՀայաՔվե» քաղաքացիական օրենսդրական նախաձեռնության օրինագիծը ԱԺ նիստերի օրակարգ չմտցնելն էր. ՀՀ 58 հազար քաղաքացու կամաարտահայտությունն արհամարհվեց Ազգային Ժողովի ՔՊ խմբակցության կողմից։ […]

Հայաստանի հարկատուների հաշվին գործող Հանրայինի եթերում երեկ երեկոյան արդեն թուրքական բացահայտ քարոզչություն էր

Հայաստանի հարկատուների հաշվին գործող Հանրայինի եթերում երեկ երեկոյան արդեն թուրքական բացահայտ քարոզչություն էր։ Ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը․ «Հայաստանի հանրային հեռուստաընկերության հյուրն էր թուրքական ամենիշխանական, ոչ պետական եւ կրոնական ուղղվածությամբ TGRT հեռուստաընկերության միջազգային լուրերի բաժնի տնօրենը։ Հեռուստաընկերություն, որը Հայաստանի հարցում իր ողջ լրատվական եւ ծրագրային քաղաքականությունը կառուցել է թշնամականության վրա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի