26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

2018-ին չեք գիտակցել, խորքային չեք հասկացել, որ իրականում տեղի է ունենում հակահայկական շարժում, բայց հիմա ինչի՞ եք լռում

Տիգրան Վարդանյանը, ֆեյսբուքյան իր էջում դիմելով դերասան Մկրտիչ Արզումանյանին, Մկոյին, գրել է.

«2018-ին դուք Instagram-ում հրապարակել էիք նկար (մեկնաբանությունների բաժնում տեղադրում եմ), որտեղ հրաժարվել էիք ՀՀ վաստակավոր արտիստի կոչումից ու գրել.

«Անընդունելի եմ համարում ուժի կիրառումը անզեն ու խաղաղ ժողովրդի նկատմամբ։ Դատապարտում եմ իշխանության բռնի գործողությունները հայրենակիցներիս հանդեպ։ Հրաժարվում եմ այս կոչումից»:

Ինչպես գիտեք, իսկ ես վստահ եմ, որ գիտեք, իմ ու Ձեր Հայրենիքը մաս-մաս հանձնում են թուրքին, իմ ու Ձեր Արցախը նվիրել են թուրքին, իմ ու Ձեր հայրենակիցներին բառիս ամենաուղիղ իմաստով սպանել են հանուն իշխանության մնալու մոլուցքի, իմ ու Ձեր հայրենակիցներին ենթարկում են քաղաքական հետապնդումների, քննադատական խոսքի համար բանտարկում են մի քանի ամսից մինչև մի քանի տարի, իմ ու Ձեր հայրենակիցներն անտերության են մատնված Բաքվի բերդերում ու վստահ եմ, որ դուք շատ լավ պատկերացնում եք, թե ինչ կտտանքների են նրանք այնտեղ ենթարկվում, իմ ու ձեր հայրենակիցներին` զոհված զինծառայողների ծնողներին, ամենալկտի ձևով քարշ են տվել Եռաբլուրի աստիճանների վրայից, իմ ու Ձեր հայրենակիցների վրա հաճախակի ոստիկանական անհամաչափ ուժ են կիրառում, ինձ, Ձեզ, Ձեր երեխաներին ցանկանում են դարձնել թուրքական գաղութի քաղաքացի, բա լավ, դուք որևէ բան չունե՞ք ասելու:

2018-ին չեք գիտակցել, խորքային չեք հասկացել, որ իրականում տեղի է ունենում հակահայկական շարժում, բայց հիմա ինչի՞ եք լռում: Դուք շատերի կողմից միշտ եղել եք որպես սիրված դերասան, ինչի՞ հիմա չեք ասում, որ պետք է պայքարել երկրի համար: Ես չեմ ուզում հավատալ, որ Ձեր ուզածն էն ամենն ա եղել ինչը, որ վերը նշվածում:

Վստահ եղեք, որ շատերը տեսնելով 2018թ. ապրիլի 22-ի ձեր գրառումը, հաստատ ասել են. «արա, դե մեր Մկոն էլ ա պայքարում, ուրեմն ճիշտ ա ամեն ինչ»:

Հետևաբար, ակնկալում եմ, որ Դուք, որպես հանրային մարդու կերպար ունեցող քաղաքացի, ձեր խոսքը կասեք այս բոլոր անարդարությունների, դավաճանությունների վերաբերյալ, որոնք կատարվում են իմ ու Ձեր երկրում: Ակնկալում եմ, որ նույն կերպ կամ գուցե այլ կերպ, կոչ կանեք, որ Հայրենիքի շահերից ելնելով` պետք է պայքարել ու փրկել երկրից մնացած փշուրները այսօրվա կառավարիչներից:

Հայրենիքն առաջին հերթին սկսվում է յուրաքանչյուրիցս: Ձեր Հայրենիքը նաև Ձեր կարիքն ունի»:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ