04 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Քովիդի համավարակի շուրջ կաշառքի աղմկահարույց բացահայտումները շարունակվում են. 100.000 դրամի դիմաց կեղծիքներ

ArmLur.am-ին հայտնի է դարձել, որ Հովհաննես Դալլաքյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով առևտրային կազմակերպության աշխատող ապօրինաբար, կաշառք տվողների և նրանց ներկայացրած անձանց օգտին գործողություններ կատարելու նպատակով ստացել և պահանջել է կաշառք:
Բացի այդ, կազմակերպել է իրավունք վերապահող պաշտոնական փաստաթղթերի կեղծում՝ այլ անձանց կողմից այդ փաստաթուղթը օգտագործելու նպատակով:

Այսպես.

2021 թվականի սեպտեմբերի 11-ից 14-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող, առևտրային կազմակերպություն հանդիսացող «Կարմիր բլուր պոլիկլինիկա» ՓԲ ընկերության մաշկավեներաբան Հովհաննես Մաթևոսի Դալլաքյանը քննությամբ դեռևս ինքնությունը չպարզված անձից որպես կաշառք ստացել է 100.000 ՀՀ դրամ գումար՝ Միլենա Խաչատուրի Հովհաննիսյանի՝ «Covid 19» համավարակի դեմ պատվաստված լինելու վերաբերյալ կեղծ փաստաթուղթ պատրաստելը և տրամադրելը կազմակերպելու համար, որից հետո իր հանցավոր մտադրության իրագործումն ապահովելու նպատակով նյութապես շահագրգռելու միջոցով Միլենա Հովհաննիսյանի վերաբերյալ հիշյալ կեղծ փաստաթուղթը պատրաստելուն և տրամադրելուն ներգրավել է ՀՀ առողջապահության նախարարության ենթակայությամբ գործող «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲ ընկերության բուժաշխատող, ինչպես նաև համատեղությամբ «Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն» բժիշկ-թերապևտ և «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲ ընկերության շտապօգնության ծառայության բժիշկ Վլադիմիր Մարտիկի Ծուղունյանին, որի դրդմամբ «Բժշկուհի Բադանյան» ՍՊ ընկերության բուժքույր Անահիտ Բալաբեկյանը Միլենա Խաչատուրի Հովհաննիսյանի՝ «Covid 19» համավարակի դեմ պատվաստված չլինելու պայմաններում վերջինիս՝ «Sinopharm» պատվաստանյութով պատվաստված լինելու վերաբերյալ կեղծ գրառում է կատարել նույն ընկերության պատվաստումների գրանցամատյանում, որի հիման վրա «Sinopharm» պատվաստանյութի պատվաստման վերաբերյալ կեղծ տեղեկություններ են մուտքագրվել պաշտոնական էլեկտրոնային փաստաթուղթ հանդիսացող «ARMED» համակարգում և նշված համակարգում Միլենա Հովհաննիսյանի անձնական տվյալներով և լուսանկարով ինքնաշխատ եղանակով 2021 թվականի սեպտեմբերի 14-ին կազմվել է պատվաստված լինելու վերաբերյալ իրավունք վերապահող փաստաթուղթ՝ սերտիֆիկատ:

Քնար Մանուկյան

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ