10 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Կիրանցիները առանց լրագրողների հետ բառ փոխանակելու մտան Կառավարության շեն

Կիրանցիները առանց լրագրողների հետ բառ փոխանակելու մտան Կառավարության շենք, որտեղ վերջիններս կհանդիպեն վարչապետ Փաշինյանի հետ: Նրանց ուղեկցում են մեծ թվով ոստիկաններ: «Մենք էդ սիրտը չունենք, որ ձեզ հարցազրույց տանք»,- այսպես արձագանքեց պատվիրակության անդամներից մեկը:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը  լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ վարչապետի հետ հանդիպման պատվիրակության կազմն ընտրել են կիրանցեցիները: Վերջիններս ոչ մի հարց չեն տալու Փաշինյանին, միայն պահանջ են դնելու, որ կողմ են սահմանագծմանը, բայց եթե դա լինի սահմանագծում, այլ ոչ թե միակողմանի զիջում: «Մեր գյուղացիներն այնքան վճռական են, որ կհասնեն իրենց խահանջին` չիրականացնել կամայական սահմանագծում ու միակողմանի զիջում»,- նշեց Գեղամ Նազարյանը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ