07 Նոյեմբերի, Saturday, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մահացել է

Մահացել է Երեւանի կամերային թատրոնի դերասան Գեորգի Ամիրաղյանը: Ծնվել է 1957թ. դեկտեմբերի 23-ին, Երևանում: 1979-82թթ սովորել է «Հայֆիլմ» կինոդերասանի ստուդիային կից դերասանական բաժնում` Դմտրի Կեսայանցի արվեստանոցում: 1980թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը: 1982թ-ից աշխատում է Երևանի պետական Կամերային թատրոնում: Խաղացել է բազմաթիվ դերեր մի շարք ներկայացումներում` «Կաբարե», «Կառավարական համերգ», «Պարոնայք…», «Միսս Դժոխք» և այլն: 1985թ-ից […]

Դիմում գրի, թե չէ վատ կլինի. բաց նամակ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ ՊԱՐՈՆ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ ՀՀ ԱՆ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՊՈԱԿ-ի ՏՆՕՐԵՆԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ ՄԻՀՐԱՆ ՍԵՎՈՒՄՅԱՆԻՑ ԲԱՑ ՆԱՄԱԿ Մեծարգո պարոն վարչապետ Դիմում եմ Ձեզ որպես մի մարդու, ով կարողացավ արդարության ծարավ մեր հայ ժողովրդին տալ հույս ու հավատ, որ մենք կարող ենք ապրել ազատ և արդար երկրում: Ես ինքս կիսում եմ այդ հավատը, […]

Պատրաստվեք

Այսօր՝ 2018 թվականի հունիսի 3-ին, «Երկիր Ծիրանի» կուսակցության անդամները Զարուհի Փոստանջյանի գլխավորությամբ այցելեցին Ստեփանակերտ՝ ողջունելու արցախահայության արդար ցասումը՝ հանուն իրավունքների վերականգնման և ընդդեմ բռնակալական համակարգի։ «Երկիր Ծիրանի» կուսակցության ողջույնը և ուղերձն առ այն էր, որ անհրաժեշտ է վերականգնել նաև արցախահայության քաղաքական իրավունքները հայկական միասնական պետականության ներքո, վերադարձնել ընտրելու և ընտրվելու իրավունքը արդի հայկական պետականության արտահերթ […]

Արցախի ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ իրավիճակը սրելու վտանգավոր քայլերից

Հունիսի 1-ի երեկոյան Ստեփանակերտում կենցաղային հողի վրա տեղի ունեցած ցավալի միջադեպն ստացել է հանրային լայն հնչեղություն, ինչ վերաբերյալ ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել: «Հաշվի առնելով այն փաստը, որ առաջնագծից ոչ այնքան հեռու գտնվող թիկունքում տեղի ունեցող ցանկացած իրադարձություն, որն անգամ թեթևակիորեն կարող է սպառնալ ժողովրդի անվտանգությանը և անդրադառնալ սահմանային իրադրության վրա, Արցախի Հանրապետության պաշտպանության […]

ԱԱԾ-ն ինձ ձերբակալել է . Գագիկ Սուրենյան

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում  անդրադարձել է վերջերս պարբերաբար տեղացող անձրեւին։ Սուրենյանը, մասնավորապես, գրել է․ «Ըստ մամուլում տարածված լուրերի, առատ անձրևների պատճառով ԱԱԾ-ն ինձ ձերբակալել է : Ասեմ նաև, որ զգուշացրել են, որ կարկտահարության դեպքում ինձ սպառնում է ցմահ ազատազրկում»։  

Ուշքի եկեք պարոնայք, ուշքի եկեք, քանի դեռ ուշ չէ. Արթուր Աղաբեկյան

Արցախի նախագահի խորհրդական, ԱՀ նախկին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Արցախում ուժային կառույցների ղեկավարների հրաժարականի պահանջով շարունակվող բողոքի ակցիաներին: Գարառման մեջ ասված է. «Կարծում եմ Արցախում շատերը գիտեն ԱԱԾ-ի պետ գեներալ Արշավիր Ղարամյանի դերը ապրիլյան օրերից հետո։ Նա իր վրա պատասխանատվություն վերցրեց անվտանգության նոր համալիր ստեղծելու և կառավարելու գործում։ Հավաքի […]

20 միլիոն եվրո կտրամադրվի «Թումո» ստեղծարար կենտրոնի հետ իրականացվող ծրագրին

Եվրամիությունը 20 միլիոն եվրոյի չափով աջակցություն կապահովի «Թումո» ստեղծարար կենտրոնի հետ իրականացվող ծրագրին, լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին: «Եվրամիությունը չափազանց  ակտիվ է Հայաստանում և մասնավորապես` Երևանում: Վերջին 7 տարիների ընթացքում Եվրամիությունը Երևանին հատկացրել է 25 միլիոն եվրո: Այս ամբողջն ուղղվել է Երևանի մետրոպոլիտենի վերանորոգման աշխատանքներին և բարեկարգմանը, Նուբարաշենի […]

Սուպերմարկետները հայտարարություն են տարածել բարձրացրած գների իջեցման մասին

Վերջին օրերին ստեղծված իրավիճակի և դրա հետևանքով գյուղմթերքի թանկացման վերաբերյալ որոշ սուպերմարկետներ հայտարարություն են տարածել և տեղեկացրել բարձրացրած գներն իջեցնելու և նախկին մակարդակին բերելու մասին: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Հարգելի հայրենակիցներ, մեր ընկերությունները  ՀՀ ՊԵԿ նախկին ղեկավարության հետ ունեցած պայմանավորվածության համաձայն տեղական արտադրության գյուղմթեքի և մսամթերքի վաճառքն իրականացրել են գրանցված տարբեր ԱՁ-ներով` այդկերպ նպատակ […]

Քննարկվել է Հայաստանի եւ Եվրամիության միջեւ վիզաների ազատականացման հարցը

Հայաստանի եւ Եվրամիության միջեւ վիզաների ազատականացման հարցը մշտապես մեր երկխոսության առանցքային հարցերից մեկն է: Այս մասին, այսօր՝ հունիսի 2-ին, Եվրոպայի օրվա առթիվ կայացած միջոցառման ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին: «Ես կարող եմ ասել, որ 2 շաբաթ առաջ արդարության եւ ազատության հատուկ հանձնաժողովի նիստն է գումարվել, որի ժամանակ քննարկվել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի

Ամենաընթերցված