26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Քննարկվել է Հայաստանի եւ Եվրամիության միջեւ վիզաների ազատականացման հարցը

Հայաստանի եւ Եվրամիության միջեւ վիզաների ազատականացման հարցը մշտապես մեր երկխոսության առանցքային հարցերից մեկն է: Այս մասին, այսօր՝ հունիսի 2-ին, Եվրոպայի օրվա առթիվ կայացած միջոցառման ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:

«Ես կարող եմ ասել, որ 2 շաբաթ առաջ արդարության եւ ազատության հատուկ հանձնաժողովի նիստն է գումարվել, որի ժամանակ քննարկվել է այս հարցը: Ես չեմ կարող կոնկրետ ժամկետ ասել, բայց կարող եմ ասել, որ նոր կառավարության հետ բավականին դրական միջավայրում ընթանում են բանակցություններ, թե ինչ հետագա քայլեր պետք է արվեն, որ հնարովորինս շուտ խնդիրը լուծվի»,-ընդգծեց Սվիտալսկին:

Ինչպես արդեն հայտնի է, ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանը հույս էր հայտնել, որ մոտ ժամանակներս ԵՄ-ի կողմից մեզ կտրվի վիզաների ազատականացման մեկնարկի գործողության ծրագիրը: Նա նշել էր, որ Հայաստան-ԵՄ համաձայնագրում խոսվում է վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի մեկնարկի մասին. «Հայկական կողմը չի սպասել այդ գործողության ծրագրի տարրերի քննարկմանը եւ արդեն մի շարք օրենսդրական նախաձեռնություններ արել է այդ ուղղությամբ: Մենք կատարել ենք այդ մեկնարկի համար նախապայման հանդիսացող քայլերը եւ հույս ունենք, որ դրանք ընս արժանվույն կգնահատվեն ԵՄ կողմից»,-հայտարարել էր փոխնախարարը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ