08 Նոյեմբերի, Կիրակի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մենք դատապարտում ենք Հայաստանի շրջափակումը. Է. Շարմազանով

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը հունիսի 21-ին Տիրանայում մասնակցել է Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի (ՍԾՏՀ ԽՎ) 51-րդ լիագումար նստաշրջանի աշխատանքներին: Տեղի է ունեցել ՍԾՏՀ ԽՎ նախագահությունն Ալբանիայից Հայաստանին փոխանցելու արարողություն, որտեղ ելույթով համդես է եկել Էդուարդ Շարմազանովը: ԱԺ փոխնախագահը մասնավորապես նշել է. «Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովը քառորդ դարի ընթացքում տարեցտարի […]

Թվային տնտեսության ձեւավորման համար Հայաստանն ունի մրցակցային մի շարք առավելություններ

Տիրանայում ՍԾՏՀ ԽՎ 51-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցում է ՀՀ ԱԺ պատվիրակությունը: Նստաշրջանում ելույթ է ունեցել հայկական պատվիրակության անդամ Վահե Էնֆիաջյանը: «Հարգելի պատվիրակներ եւ հյուրեր, նախ եւ առաջ ուզում եմ ալբանացի մեր գործընկերներին շնորհակալություն հայտնել ջերմ ընդունելության համար եւ ներկայացնել այն իրողությունները, որ քննարկվող թեմայի առնչությամբ ունենք Հայաստանում: Թվային տնտեսության զարգացումն այսօր Հայաստանի տնտեսության մրցունակության եւ […]

Առողջապահության նախարարության հայտարարությունը

Առողջապահության նախարարությունը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել Երեւանի կենդանաբանական այգում կենդանիների շրջանում տուբերկուլոզով հիվանդացման վիճակը՝ բացառելու հանրային առողջությանն առնչվող ռիսկերը: Այս առումով տեղեկացնենք, որ նախարարության մասնագետներն այգում տիրող իրավիճակին ծանոթանալու համար եղել են այնտեղ, ճշգրտել այս ընթացքում պատասխան պահանջող բոլոր հարցերը: Կազմակերպված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ներկա դրությամբ կենդանաբանական այգում անասնուժական միջոցառումները լիարժեք ավարտին […]

ԱԺ նախագահին առաջարկել են իրենց անունից պաշտոնապես դիմել ՀՀ վարչապետին

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հունիսի 21-ին հանդիպել է ընտրական օրենսդրության բարեփոխումների նպատակով համախոհությամբ (կոնսեսուսով) ձեւավորված խորհրդարանական չորս խմբակցությունների ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խմբի (այսուհետ՝ Աշխատանքային խումբ) անդամների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Աշխատանքային խմբի հետագա աշխատանքների համակարգմանը վերաբերող կազմակերպչական եւ տեխնիկական մի շարք հարցեր: Հստակեցնելով ստեղծված Աշխատանքային խմբի նպատակները՝ փաստվել է, որ սպասվող բարեփոխումների շուրջ […]

Ինչպե՞ս կարող է անօրենությամբ հիմարացածը ուրիշների առաջնորդ լինել

Թույլ մի տվեք, որ ձեզ խաբեն։ Եվ ո՞վ է այն մարդը, որ բազում հանցանքներով խավարած և անօրեն ու խավար վարք ունենալով` կհանդգնի լուսավորել, և կամ մեղքերից հիվանդացած լինելով` կկարողանա առողջացնել ուրիշներին: Մեղքերով ծանրացածների համար մեծ հանդգնություն է ուրիշներին թեթևացնել համարձակվելը, խելքը թռցրածների համար` ուրիշներին ուսուցիչ լինել ախորժելը. ինչպե՞ս կարող է անօրենությամբ հիմարացածը ուրիշների առաջնորդ լինել։ […]

Եկել ենք՝ բուֆետչիկներին ու մյուսներին վարչության կազմից մաքրենք

Երկրապահ կամավորական միության նախկին անդամ, «Սև հովազ» ջոկատի նախկին հրամանատար Ռուստամ Գասպարյանը, ով եկել է ԵԿՄ կենտրոնական գրասենյակ՝ մասնակցելու արտահերթ նիստ հրավիրելու քննարկմանը, լրագրողների հետ զրույցում նշեց, որ Մանվել Գրիգորյանը ԵԿՄ վարչության նախագահ էր ընտրվել հենց այն նպատակով, որ ԵԿՄ-ն պառակտի: «Վերադարձել ենք, որ Երկրապահի այս ամոթը մաքրվի, չեմ ուզում, որ ժողովուրդն այսօր ուրիշ աչքով […]

Աշխատանք չեմ ունեցել, հաշիվներիս վրա զրո է եղել, մի կերպ եմ ապրել. Սանասարյանի հուզումնառատ պոռթկումը

Պետական վերահսկողության  ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը կարծում է, որ ՊՆ-ում ստուգվելու են բոլորը՝ այդ թվում նաեւ գլխավոր ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանը: Այս մասին նա ասաց այսօր լրագրողների հետ զրույցի ժամանակ՝  պատասխանելով հարցին, թե արդյո՞ք նախկին իշխանությունների հետ աշխատած Մովսես Հակոբյանը ստուգումների կենթարկվի: «Մամուլում ինչ-որ բան գրվելը այլ է, փաստերը այլ են։ Ես կարծում եմ, որ […]

Նիկոլի ընկերն ու Նիկոլի նախկին զինակիցը

Երբ 2008-ին Փաշինյան Նիկոլի ընկեր Սասուն Միքայելյանի մոտ հայտնաբերեցին ապօրինի զենք-զինամթերք, նրան տեղում բռնեցին, իսկ պրոգրեսիվ հայությունը Սասունին հռչակեց քաղբանտարկյալ: Երբ 2018-ին Նիկոլ Փաշինյանի նախկին զինակից գեներալ Մանվելի մոտ հայտնաբերեցին ապօրինի զենք-զինամթերք, ապա նրան նույնպես բռնեցին, բայց պրոգրեսիվ հայությունը հերոս գեներալին քաղբանտարկյալ չհռչակեց: Ինչո՞ւ: Պատճառը թերևս այն է, որ Մանվելի մոտ հայտնաբերել էին նաև տուշոնկա […]

ԱԺ-ում մեկնարկել է ԸՕ փոփոխությունների հարցով հանձնաժողովի նիստը

ԱԺ 334 սենյակում մեկնարկել է Ընտրական օրենսգրքի փոփոխությունների հարցով հանձնաժողովի անդրանիկ նիստը, որին մասնակցում են ԱԺ 4 խմբակցությունների երեքական անդամներ, որոնք ներգրավված են հանձնաժողովում։ Նիստը ԶԼՄ-ների համար փակ է։ Հիշեցնենք, որ նախօրեին ԱԺ-ը հրապարակեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի առաջարկով ստեղծված հանձնաժողովի կազմը։ ԸՕ քննարկումներին այս հանձնաժողովի կազմում կներգրավվեն նաեւ կառավարության լիազորած երեք ներկայացուցիչները։ 

Փոփոխություն՝ պատվաստումների քաղաքականության մեջ. ԱՆ

Առողջապահության նախարարությունը հայտնում է պատվաստումների քաղաքականության մեջ առաջիկա փոփոխությունների մասին: Այս առումով պարզաբանենք հետեւյալը. նախ հնգավալենտ (դիֆթերիա, փայտացում, կապույտ հազ, հեպատիտ Բ, հեմոֆիլուսային Բ վարակ)  և բերանային (կաթիլով ստացվող) պոլիոմիելիտի պատվաստանյութերը կփոխարինվեն միանգամից  մեկ՝ վեցավալենտ պատվաստանյութով: Երեխան պատվաստումների այսօրվա օրացույցով ստանում է 4 դեղաչափ հնգավալենտ պատվաստում եւ դրանց  հետ 5 դեղաչափ բերանային կենդանի եւ 1 […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի

Ամենաընթերցված