15 Օգոստոսի, Saturday, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Պայթյուն գազալցակայանում

Հունիսի 29-ին՝ ժամը 20:54-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Ագարակ-Ոսկեվազ ավտոճանապարհի խաչմերուկում տեղի է ունեցել ավտոմեքենայի գազաբալոնի պայթյուն. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:   Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ գազալցակայանում լիցքավորման ժամանակ «ՊԱԶ» մակնիշի ավտոմեքենայի 4 գազաբալոններից մեկը պայթել է. տուժածներ չկան:

Պայմանագրային զինծառայող է մահացել

Հունիսի 29-ին` ժամը 20:30-ի սահմաններում, հիվանդության (նախնական ախտորոշումը` լեղաքարային հիվանդություն, լյարդային անբավարարվածություն) հետևանքով մահացել է ՊԲ կենտրոնական ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող, 1973թ. ծնված Արմեն Շահմարի Աթանեսյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Հետաքրքիր իրավիճակում ենք հայտնվել

Հետաքրքիր իրավիճակում ենք հայտնվել։ Եթե քննադատում են ներկայիս վարչապետին, դառնում են «ժողովրդի թշնամի» և հակապետական քարոզչություն անող։ Եթե երրորդ նախագահի դեմ ինչ-որ բան են անում կամ ասում, միանգամից հայտնվում է ԱԱԾ-ն ու «շատ օրինական ներխուժում տուն» կամ սեփական ֆիրմա և ապօրինի զենքի կամ հարկերից խուսափելու համար ձերբակալում։ Տիգրան Մկրտումյան

Կոչ ենք անում ոստիկանությանը, վերջապես, իրականացնել իրենց գործառույթները

Լիդիան Արմենիա ընկերությունը, որի աշխատանքները ապօրինի և հրահրված գործողությունների հետևանքով արդեն 8-րդ օրն է դադարեցվել են, հայտնում է, որ հունիսի 29-ին, մոտավորապես 12։00-ից Ամուլսարի հարակից համայնքների բնակիչները, Լիդիան Արմենիա ընկերության որոշ աշխատակիցների հետ փակել են Ջերմուկ-Վայք խաչմերուկը՝ պարալիզացնելով հանրապետական նշանակության մայրուղին՝ ի պաշտպանություն իրենց աշխատանքային իրավունքի և հանքի օրինական շահագործման։ Ընկերության ղեկավարությունն արդեն 8 օր […]

Նոր կառավարության համար դա Մանվելի Նազիկից ցածր կարևորության հարց է

Ամուլսարի գործունեությունը նամակով չես դադարեցնի: Ամուլսարին բրիտանական կառավարությունը Արմեն Սարգսյանի նման ամենակարող պահակ է նշանակել, իսկ նոր կառավարության համար դա Մանվելի Նազիկից ցածր կարևորության հարց է:  Այս հարցը պիտի ժողովուրդը որոշի՝ ինչպես որոշեց փակել հանրապետականների բուծման հանքը: Քայլ անե՞նք դեպի Ամուլսար… Դավիթ Ասլանյան

Չպահանջել նորմերից բարձր վճար արձակուրդի կամ զորացրման գնացող զինվորից

ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը անդրադառնալով ՊՆ նախարար Դավիթ Տոնայանի հանձնարարականներին իր ֆեյսբուքյան էջում գրել է. «ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը այսօր ՀՀ ԶՈւ երի հրամանատարությանը հանձնարարել է հստակ հսկողություն սահմանել, զորքերից զինծառայողների արձակուրդային և զորացրման ժամանակ հատկացվելիք, ճանապարհածախսերի օգտագործման նկատմամբ, թույլ չտալ որևէ չարաշահում։ Նույն ժամանակ ՀՀ ՊՆ-ը հորդորում է տրանսպորտային ընկերություններին և առանձին […]

Արտակարգ պատահար. կա զոհ

Սյունքի մարզի Կապան քաղաքի Գործարանային 30 հասցեում գտնվող նախկին գյուղտեխնիկայի շենքում տեղի է ունեցել փլուզում: Կա մեկ զոհ: Այս մասին հայտնում է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը:  «911» ծառայությանն ահազանգ է ստացվել այսօր՝ հունիսի 29-ին: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Սյունքի մարզի Կապան քաղաքի Գործարանային 30 հասցեում գտնվող նախկին […]

Մահացել Է

Հունիսի 28-ին կյանքի 85-րդ տարում Կալիֆոռնիայում վախճանվել Է ամերիկացի ֆանտաստ գրող Հառլան Էլիսոնը, որը գրել Է «Աստղային պատերազմներ» հեռուստասերիալի «Հավերժության ծայրի քաղաքը» սերիայի սցենարը: Այդ մասին, գրողի կնոջ վկայակոչմամբ, հաղորդվում Է ֆրանշիզայի պաշտոնական կայքում: «Մենք ցավով հայտնում ենք, որ Star Trek-ի լեգենդ Հառլան Էլիսոնը հեռացել Է կյանքից: Էլիսոնը, որի 84-ամյակը լրացել Էր անցած ամսին, այսօր […]

Սաբոտաշիսաբոտուշի ցիրկ

Արձագանքելով ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կենտրոնի պետին ՀՀ կրթության և գիտության նախարարի՝ շոգերը թուլացնելու վերաբերյալ տված հանձնարարականին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարը ՀՀ ԿԳՆ Լեզվի պետական տեսչության պետին հանձնարարել է հայոց լեզվի մասնագետներին ուղարկել փոստային նամականիշներ սոսնձելու… …հանձնարարականները չեն կատարվել սաբոտաժի արդյունքում, պատասխանատուները գնդակահարվել են, անպատասխանատուները ենթարկվել են հոգնայի, ապա քառատվել… …ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը […]

Հայ Ազգային Կոնգրեսը պահանջում է կառավարությունից

2018թ. Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունից հետո նոր կառավարությունը հայտարարեց, որ իրավապահ մարմինները չբացահայտված հանցագործություններից առաջնահերթություն են տալու 2018թ. մարտի 1-2-ին տեղի ունեցած իրադարաձությունների լրիվ, բազմակողմանի ու օբյեկտիվ քննությանը, բացահայտելու են սպանությունների հետ կապված հանգամանքները, դրանց անմիջական կատարողներին եւ հրաման տվողներին, այդ ողբերգության իրական կազմակերպիչներին: Հունիսի 15-ին հայտարարությամբ հանդես եկավ նաեւ ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը՝ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի