18 Օգոստոսի, Երեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Շատ վտանգավոր է, պատերազմի վերսկսման վտանգն իրական է

«ԵԿՄ կառույցն անհրաժեշտություն է եղել, բայց ոչ այսօրվա Երկրապահը»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը՝ հրաժարվելով մեկնաբանել ԵԿՄ նախագահի պաշտոնում Արամ Սարգսյանի թեկնածության առաջադրման հարցը: «Թեկնածությունը ես չեմ որոշում: Մոտ 500 հոգի կմասնակցեն համագումարին, կորոշեն: Ես իմ դերակատարությունն ունեցել եմ մինչև 2004 թ., հետո ԵԿՄ-ն ուրիշ ճանապարհով գնաց, ես դուրս […]

Է. Շարմազանովը Վարշավայում հանդիպել է Լեհաստանի Սենատի և Սեյմի նախագահների հետ

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը հուլիսի 12-ին Վարշավայում հանդիպել է Լեհաստանի Սենատի նախագահ Ստանիսլավ Կարչեւսկու և Սեյմի նախագահ Մարեկ Կուհչինսկու հետ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունը: Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են հայ-լեհական խորհրդարանական համագործակցությունը, փոխայցերի աշխուժացումը: Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Էդմոն […]

Անհավատ գիտնականը արտասվում է` հանդիպել է Հիսուս Քրիստոսին /վիդեո/

Կալիֆորնիայի համալսարանի դասախոս, նախկին ագնոստիկ պրոֆեսոր Հորվարդ Սթորմը պատմում է իր հետ տեղի ունեցած հրաշքի մասին, ինչը գլխիվայր շուռ է տվել գիտնականի կյանքն ու մոտեցումները: «Մարդու հոգին պատերազմի դաշտ է, որտեղ պայքար է գնում Աստծո գոյությունը հաստատելու եւ մերժելու համար: Պարզապես մեկ անգամ ասեք` Հիսուս, ես անհավատ եմ, երբեք չեմ հավատացել քեզ, եթե դու կաս, […]

Կաթողիկոսի հրաժարականը պահանջողները շարժումն ուզում է կապել հեղափոխության հետ

Դիվանատուն մտած և կաթողիկոսի հրաժարականը պահանջողների խումբը, թեև կապ չունի նոր իշխանությունների հետ, բայց այն, որ խումբը ցանկանում է կապել շարժումը իշխանափոխության հետ, ակնհայտ է: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց Գևորգ սրբազան Սարոյանը: Հոգևորականի պնդմամբ՝ կաթողիկոսի հրաժարականի պահանջը ոչ թե պետք է լինի փողոցային ցույցերի միջոցով, այլ նախատեսված հատուկ ճանապարհային քարտեզով: «Օգտագործվում է […]

Երևան քաղաքը նոր դատախազ ունի

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հուլիսի 11-ի հրամանով արդարադատության առաջին դասի խորհրդական Գևորգ Բաղդասարյանը նշանակվել է Երևան քաղաքի դատախազ՝ ազատվելով ՀՀ գլխավոր դատախազության մեղադրանքի պաշտպանության և դատական ակտերի բողոքարկման վարչության պետի պաշտոնից:  ՀՀ գլխավոր դատախազի նույն օրվա մեկ այլ հրամանով արդարադատության երկրորդ դասի խորհրդական Րաֆֆի Ասլանյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության մեղադրանքի պաշտպանության և դատական […]

Ազգային ժողովը գնաց արձակուրդի

Ազգային ժողովը գնաց 30-օրյա արձակուրդի: Այս մասին հայտարարեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը կառավարության կողմից ներկայացված մի շարք օրենքների նախագծերի ընդունումից հետո:  «Այսօր խոսեցինք բարեխիղճ վարորդներից, բայց ուզում եմ շնորհակալություն հայտնել բարեխիղճ պատգամավորներին, որ այսօր աշխատեցինք ու ավարտեցինք արտահերթ նստաշրջանը: Անցնում ենք 30-օրյա մեր արձակուրդներին»,- ասաց ԱԺ նախագահը: Հուլիսի 12-ին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ […]

Ես ցանց-մանց, նման բաներով չեմ զբաղվում, կայք, ակաունթ բառերից զզվում եմ

Ես մենակ իմ ունեցվածքի մասին որեւէ բան կարող եմ ասել, տեսանյութը չեմ նայել։ Այս մասին այսօր՝ հուլիսի 12-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցութան անդամ Լեւոն Իգիթյանը՝ անդրադառնալով Երեւանի արդեն նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի ունեցվածքի մասին պատմող տեսանյութի մասին հարցին: Լրագրողները հետաքրքրվեցին, իսկ համացանցից չի՞ օգտվում, որին ի պատասխան Իգիթյանը նշեց․ «Համացանց ընդհանրապես […]

Այսօր մեր փողոցներում ամենաանկարգ վարորդները տաքսիստներն են. Խ. Հարությունյան

Եթե Հայաստանում չլինի արագաչափ, նշանակում է՝ ով ոնց ուզի, պետք է քշի՞: Նման հարցադրումով այսօր՝ ԱԺ-ում հանդես եկավ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը՝ ՃՈ տուգանքները համաներելու վերաբերյալ հարցի քննարկման ժամանակ: «Պետությունը պետք է վերանայի տուգանքների չափերը, բայց նաեւ պետք է առանձնանցի այն տուգանքները, որ եթե 1,2,3 անգամ խախտումը կրկնվելուց հետո 4-րդտը պետք է լինի […]

Ընդհանուր քննարկման հարց է, մի՛ շինեք Հայոց հարց. Ս. Միքայելյան

«Ընդհանուր քննարկման հարց է, մի՛ շինեք Հայոց հարց: Ամեն մեկն իր մասնաբաժինն է ունեցել, չեն թռել իշխանությունների գիրկը: Բազմիցս հանդիպել ենք, խոսել ենք, հիմա քննարկվում է՝ ընդհանո՞ւր կգնանք ընտրությունների, թե՞ առանձին-առանձին»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը՝ պատասխանելով հարցին, թե արտահերթ ընտրությունների դաշինքո՞վ են մասնակցելու, թե՞ առանձին կուսակցություններով: «Մենք ճամփա […]

50 հազարանոց մեքենայով խախտում են անում, ասում են՝ ես փող չունեմ վճարելու, կամ՝ ես լավ տղա եմ, չեմ ուզում վճարեմ

«Մենք պետք է հավասարություն դնենք այն վարորդների միջև, որոնք վճարել են այդ տուգանքների համար, և նրանց, ովքեր չեն վճարել»,- այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսյանը։ Հիշեցնենք, որ ԱԺ-ում քննարկվում է մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին օրենքի նախագիծը, որով առաջարկում են համաներում իրականացնել ճանապարհային երթևեկության ապահովման բնագավառի վարչական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի