13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԱԱԾ-ն Սերժ Սարգսյանի եղբոր տա՞նն է

ԱԱԾ-ն այս պահին գործողություններ է իրականացնում ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր (Սաշիկ) Սարգսյանի բնակարանում: Henaran.am-ի թղթակիցը փորձեց ԱԱԾ մամուլի խոսնակ Սամսոն Գալստյանից ճշտել տարածված տեղեկության իսկությունը,  սակայն վերջինս ասաց, որ տեղյակ չէ  այս պահին իրականացվող գործողություններից: 

Հերքում է

Զանգվածային մի շարք լրատվության միջոցներով տարածվել է տեղեկատվություն, համաձայն որի հայտնաբերվել է կեղծ անձնագիր՝ տրամադրված Էջմիածնի անձնագրային բաժնի կողմից, Արտյոմ Կանևսկոյի համար։  Ըստ շրջանառվող լուրերի քննության արդյունքում պարզվել է, որ մեծ թվով անձինք են մասնակցել այս կեղծիքին՝ կեղծ տեղեկանք տրամադրած գյուղապետը, կեղծ տվյալներ լրացրած բաժինը, անձնագրային ծառայության պետ Մնացական Բիչախչյանը։ Տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ Կոչ […]

Ե՞րբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստը

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության նախաձեռնության մասին նախագիծն այսօր կառավարության նիստին ներկայացրեց ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը: Ըստ որոշման՝ առաջարկում նախատեսվում է հուլիսի 11-ին հրավիրել արտահերթ նիստ: Օրակարգում են՝ «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին», «Քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Ազդարարման համակարգի մասին» […]

Հայաստանում բարձր տեխնոլոգիաների զարգացումը մեզ համար առաջնահերթություն է

ՀՀ կառավարության նիստերի դահլիճներում այսուհետ տեղադրված կլինեն հայկական արտադրության համակարգիչներ: Այսօր կառավարության նիստին այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով ներկաների ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ իրենց առջև տեղադրված են հայկական արտադրության համակարգիչներ: «Կառավարության նիստերի համակարգչային ապահովումը փոխվել է: Սա կապված է մոտեցման փոփոխության հետ, սա մեր քաղաքական մոտեցումն է: Մենք հայտարարել ենք, որ […]

Տարոն Մարգարյանի տանը խուզարկություն չի կատարվել

Այսօր ՀՀ կառավարությունում՝ նիստից առաջ, լրագրողներն ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանից փորձեցին ճշտել, արդյո՞ք  նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հրավիրել է ԱԱԾ, սակայն վերջինս ասաց, որ առայժմ չի մեկնաբանի: Անդրադառնալով Պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին,և պատասխանելով հարցին, եթե նրան պետք է մեղադրանք առաջադրվեր, ինչո՞ւ է ԱԱԾ-ն թույլ տվել, որ Հարությունյանը լքի Հայաստանը, ԱԱԾ տնօրենը պատասխանեց. «Նա  դուրս է […]

Քրեական գործ է հարուցվել

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից զանգվածային լրատվական միջոցներում տեղ գտած հրապարակումների կապակցությամբ պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորությունների շրջանակներում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2017թ. ՀՀ ֆինանսների նախարարության ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչությունը «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ում կատարել է պետական բյուջեից, հանրապետական նպատակային հատուկ ֆոնդերից և պետական այլ աղբյուրներից հատկացված միջոցների ծախսման նպատակայնության և […]

Սայթաքելով նման վնասվածքներ ստանալը, իրականությանը չի համապատասխանում

Կառավարության նիստից առաջ լրագրողները ոստիկանապետ Վալերի Օսիպյանից հետաքրքրվեցին արդյո՞ք Վյաչեսլավ Հարությունովը վնասվածքներ ստացել է ընկնելու հետեւանքով: «Եթե կարելի է սայթաքելով նման մարմնական վնասվածքներ ստանալ, ուրեմն խնդիր չկա: Այսինքն՝ հանրապետությունում ամեն երրորդը կարող է նման վնասվածքներով ման գալ: Չեմ կարծում, որ դա իրականությանը համապատասխանում է»,- նշեց նա: Դիտարկմանը, որ ոստիկանությունը պնդու՞մ է ծեծի վարկածը, Օսիպյանն ասաց. […]

Արթնացեք, հայեր

Հարգելի հայրենակիցներ, սիրելի քույրեր և եղբայրներ։ Հայաստանի և հայ ժողովրդի ազգային, հոգևոր և ավանդական ընտանեկան արժեհամակարգի դեմ չհայտարարված, սակայն տարիներ շարունակ հետևողականորեն իրականացվող պատերազմը մտել է վճռորոշ փուլ: 1991 թվականից ի վեր Հայաստանի Հանրապետությանը միջազգային կառույցների կողմից պարտադրվել ու շարունակվում են պարտադրվել հասարակական ու քաղաքական կյանքի բոլոր ոլորտներին առնչվող օրենքներ ու նորմեր, որոնք, առաջին հայացքից, […]

Դրանք զենք էին վաճա­ռում Հոկտեմբերի 27-ի ոճրա­գործներին. Առավոտ

«Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանին աոաջարկում են դաոնալ ԵԿՄ նա­խագահ: թերթի հետ զրույցում հարցին  Արաբոյի Մանվելը՝ Մանվել Եդիազարյանը, ասում Է՝ ԵԿՄ-ն պատվազրկված Է, եւ պետք Է անունը փոխել, Կոռնիձորի Արոն՝ Արա Խուդավերդյանն Էլ ասում Է՝ «չկռված տղուն» ուզում են բերել ԵԿՄ նախագահ, ի՞նչ կասի այս մասին, Արամ Մարզպանը պատասխանեց. «Կան մարդիկ, ովքեր իրենց մո­տեցումներով եղբորս՝ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի