16 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Կապելու և արձակելու» իրավունքով և իշխանությամբ մարդկանց բերանները փակելու և լռեցնելու փոխարեն հարկավոր է արդարամիտ լինել

Ի ՊԱՏԱՍԽԱՆ ԲԱԳՐԱՏ ԵՊԻՍԿՈՊՈՍԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՉ ՄԻԱՅՆ Համացանցից կամ հենց իր իսկ ֆեյսբուքյան էջից հայտնի դարձավ, որ «Հայաստանյայց Առաքելական Սուրբ և Ուղղափառ Եկեղեցու եպիսկոպոս, որպես Տավուշ աշխարհի՝ Հայոց Հյուսիս-Արևելյան կողմանց դարպասների առաջնորդ, որպես Մխիթար Գոշ մեծ վարդապետի, Վանական վարդապետի ժառանգության հսկողն ու շարունակողը», իսկ ավելի կարճ ու հստակ՝ Տավուշի թեմի առաջնորդ Տ. Բագրատ եպիսկոպոս […]

Փոխվել է կառավարության նիստի օրը

Կառավարության հերթական նիստը կկայանա վաղը՝ հուլիսի 10-ին՝ ժամը 11:00-ին: Այս մասին տեղեկացնում է վարչապետի աշխատակազմը: Նշենք, որ սովորաբար կառավարության նիստերը կայանում են հինգշաբթի օրերին: Հիշեցնենք նաև, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 11–12–ը կայցելի Բրյուսել: ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանի փոխանցմամբ՝ այցի շրջանակում Փաշինյանը կհանդիպի ԵՄ ղեկավարության հետ։

ԲՀԿ պատգամավորները վերադարձել են մանկություն (լուսանկար,տեսանյութ)

Երեկ ԲՀԿ պատգամավորներ՝ Նաիրա Զոհրաբյանը, Վահե Էնֆիաջյանը, Սերգեյ Բագրատյանը Վարդավառը նշել են Երևանյան զբոսայգիներից մեկում: Պատգամավոր Վահե Էնֆիաջյանը ֆեյսբուքյան իր էջում նկար է հրապարակել, որին  կից գրել է . «Վարդավառին մանկության հրաշքները կրկնվեցին»:    

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ահազանգում է

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ուշագրավ հայտարարություն է տարածել: «Ինչպես հայտնի է, 2019թ. հուլիսին Հայաստանը հյուրընկալելու է Մ-19 Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլը, որին մասնակցելու է նաև Հայաստանի հավաքականը: Այդ կարևոր և պատասխանատու մրցաշարին լավագույնս նախապատրաստվելու համար ՀՖՖ տեխնիկական տնօրեն Վ. Մինասյանի և դեռևս փետրվարին այդ նպատակով Հայաստան հրավիրված արգենտինացի մարզչական խմբի կողմից կազմվել էր Մ-19 և Մ-17 […]

Ջրցան մեքենաների շքերթ

Վարդավառի տոնին նվիրված Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպվող միջոցառումները, ավանդույթի համաձայն, մեկնարկել են վաղ առավոտյան ջրցան մեքենաների շքերթով: «Սանիթեք» ընկերության տոնական զարդարված ջրցան մեքենաներն անցել են մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով և զովացրել առավոտյան Երևանը: Ջրցան մեքենաները կշրջեն նաև մայրաքաղաքի վարչական շրջանների բակերում և փողոցներում՝ անհրաժեշտ ծավալով ջուր ապահովելով Վարդավառի ջրախաղերի մասնակիցներին: Հիշեցնենք նաև, որ ողջ օրվա ընթացքում […]

Փաշինյանի գլխավոր խնդիրը (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ ներկա է գտնվել Հայ Առաքելական եկեղեցու համաշխարհային երիտասարդաց միության հավաքի ավարտական միջոցառմանը, որին մասնակցել են աշխարհի ավելի քան 20 պետության 400 սփյուռքահայ երիտասարդներ: Դիմելով հավաքի մասնակիցներին ՝վարչապետը նշել է. «Սիրելիներս, եղբայրներ և քույրեր, ինձ համար մեծ երջանկություն է ձեզ այստեղ տեսնելը՝ Հայաստանում, Երևանում: […]

Ինչպե՞ս է վարչապետ Փաշինյանը սկսել աշխատանքային օրը (լուսանկար)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում, որտեղ կիսվել է մարդկանց հետ,  թե ինչպես է սկսել իր աշխատանքային օրը: Նա գրել է.  «Աշխատանքային օրը սկսեցի աշխարհահռչակ հայազգի ֆուտբոլիստ, աշխարհի եւ եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆի հետ հանդիպումով։ Նա ասաց, որ ոգեշնչված է հայկական հեղափոխությամբ ու պատրաստ է լրջորեն աջակցել Հայաստանին եւ հայկական ֆուտբոլին»:

Նիկոլ Փաշինյանի որդին այսօր մեկնում է ծառայության

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին` Աշոտ Փաշինյանը այսօր մեկնում է ծառայության։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հ1 հեռուստաընկերության «Օրակարգ» լրատվականի նորընտիր ղեկավար Վահագն Թևոսյանը: Բարի ծառայություն մաղթելով Աշոտ Փաշինյանին` Թևոսյանը նշել է , որ այսուհետ «ոչ ոք չի կարողանալու արդարացնել բանակից խուսափելու իր տրամադրությունները»: «Աշը պուճուր ժամանակ անհավանական համով երեխա էր:) Լինում էր՝ […]

Մայր Աթոռի վեհարանը բռնազավթված . Տավուշի թեմի առաջնորդ

Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը հայտարարությամբ է հանդես եկել, որում մասնավորապես ասված է. «Սիրելինե՛ր, բոլորիդ հայտնի նախաձեռնության պարագլուխները Կորյուն աբեղայի գլխավորությամբ կամ ներշնչմամբ, արդեն երկար ժամանակ, հակառակ իրենց կողմից Ամենայն Հայոց Հայրապետի, հոգեւորականց դասի, հավատացյալների հասցեին հնչեցրած բոլոր տեսակի հայհոյանքների, ստի, կեղծիքի, զրպարտությունների, եւ հակառակ մեր անձնական կամ հրապարակային բոլոր հորդորներին, խնդրանքներին, […]

Մի փորձեք ուսուցչություն անել

«Չափից ավելի խիստ մի եղեք: Ծայրահեղ խստությունը վտանգավոր է: Այն միայն արտաքին սխրանքից այն կողմ հոգուն թույլ չի տալիս խորքայնություն: Մեղմ եղեք, մի վազեք արտաքին կանոնների հետևից: Մտքով զրուցեք Տիրոջ և սրբերի հետ: Մի փորձեք ուսուցչություն անել, այլ միմյանց մեղմ հուշել, ուղղել: Եղեք պարզ և անկեղծ: Չէ որ Աստծո աշխարհն այդպիսին է… Նայեք ձեր շուրջը. […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի