13 Օգոստոսի, Հինգշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ որեւէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել. Շարմազանով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ԱԺ խմբակցությունների պատգամավորների հանդիպման արդյունքում որեւէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել։ Այդ մասին ասել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Էդուարդ Շարմազանովը՝ նշելով, որ բանակցություններին մասնակցել է մոտ քսան պատգամավոր բոլոր խմբակցություններից։ Ըստ Շարմազանովի՝ կողմերից յուրաքանչյուրն իր կարծիքն է արտահայտել ստեղծված իրավիճակի վերաբերյալ. «Մենք մեր կարծիքն ենք հայտնել, ինքն իր կարծիքն է ասել։ […]

Պատգամավորներն ասացին՝ անկախ հուշագրից, չեն պատրաստվում վարչապետի թեկնածու առաջադրել. Փաշինյան

Ազգային ժողովի ՀՀԿ, ՀՅԴ եւ «Ծառուկյան» խմբակցություններն ասացին, որ ընկալում են ժողովրդի ուղերձը, հարգանքով են վերաբերում դրան եւ անկախ հուշագրից՝ չեն պատրաստվում ոչ առաջին, ոչ երկրորդ փուլում վարչապետի թեկնածու առաջադրել։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 2–ին, պատգամավորների հետ բանակցություններից հետո ԱԺ բակում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Մենք ասացինք, որ երկրում քաղաքական ճգնաժամ է հաստատված, եւ այդ […]

Կոչ հոգեւոր հայրերին

՛՛Արևելյան Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի «ԼԳԲՏ Քրիստոնյաների» տարեկան կոնֆերանսը լինելու է Երևանում Նոյեմբերի 15ից 18ը՛՛: Մեծարգո հոգևոր հայրեր, վեհափառ Տեր, ձեր հայտնած կարծիքը, որ դեմ եք այլասերվածության քարոզչությանը լավ է, պարտավորվածություն,, բայց դեռ բավարար չէ՝ ազգ-եկեղեցի դիրքորոշում արտահայտելու համար: Քրիստոսի Իր հոտի Սիրով և զորությամբ Սուրբ Հոգու՝ հանդիմանել է պետք իշխանություններին, որ նման զազրանք են […]

Այն, ինչ կազմակերպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ուղղակի ճնշում է ու սպառնալիք ուղղված պատգամավորներին

Այն, ինչ հիմա տեղի է ունենում, այն ինչ կազմակերպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ուղղակի ճնշում է ու սպառնալիք ուղղված պատգամավորներին: Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասել է Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը: Տեղի ունեցողը հակասում է սահմանադրությանը և դեմ է իշխանությունների տարանջատման  սկզբունքին: Շարմազանովն այս ամենը մեկ բառով անարխիա անվանեց:  

Պարզվել է սրտի աշխատանքի հանկարծակի կանգի պատճառը

Կալիֆորնիայի համալսարանի գիտնականները բացահայտել են մարզվելիս սրտի աշխատանքի կտրուկ կանգի պատճառը։ Նրանք եկել են այն եզրահանգման, որ դա պայմանավորված է մինչծծնդյան բջջային անոմալիայով՝գրում է Medical Xpress-ը։ Ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ որոշ մարդկանց մոտ հիպերտրոֆիկ կարդիոմիոպատիա է առաջանում, որը հանգեցնում է սրտի աշխատանքի անսպասելի կանգի։ Այդ հիվանդությունը ժառանգական է համարվում և պատահում է 500 մարդուց մեկի մոտ։ […]

Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա

Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա: Այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բաղրամյան պողոտայում հրավիրված հանրահավաքի ժամանակ: Նիկոլ փաշինյանը հավելեց, որ մինչև ԱԺ կնտրի նոր վարչապետ,այդ ընթացքում, նա կլինի վարչապետի պաշտոնակատար։ Իսկ երկու անգամ եթե ԱԺ չընտրի վարչապետ, ապա ԱԺ կցրվի։

ԱԺ ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի վերջին կամ դեկտեմբերի սկզբին. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքով արտահերթ ընտրությունները պետք է տեղի ունենան, որովհետև այս Խորհրդարանը չի ներկայացնում հայ ժողովրդին, որովհետև այն ընտրվել է համատարած ընտրակաշառքների, ճնշումների, հետապնդումների, վարչական լծակների օգնությամբ, և այս արտահերթ ընտրությունները պետք է խորհրդանշեն հայ ժողովրդի վերջնական հաղթանակը: «Հայաստանի Հանրապետությունում այլևս չկա ընտրակաշառք վերցնող քաղաքացի»,-հավելեց նա: Արտահերթ ընտրություններ պետք է տեղի ունենան նաև այն […]

Հարձակվել են պատգամավորի վրա. Hraparak.am

Եթե որոշ պատգամավորներ պատանդ են մնացել Ազգային ժողովում, ապա ոմանք էլ չեն կարողացել ներս մտնել։ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ռուզան Առաքելյանը ԱԺ շենքի Դեմիրճյան մուտքի մոտ է հասել, երբ արդեն այստեղ որոշ բազմություն էր հավաքված։ Նա փորձել է դարպասը բացել տալ, որ ներս մտնի, հավաքված կանանցից մի քանիսը ճանաչել են նրան եւ բառիս բուն իմաստով՝ հարձակվել […]

Օսիպյանի դիրքորոշումը

Մարդիկ իրենց իրավունքն են իրականացնում, հավաքը ցրելու հիմքեր չկան, այս մասին հայտարարել է ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը, ով ժամանել է Բաղրամյան պողոտա: Հիշեցնենք, մարդիկ հավաքվել են ԱԺ-ի մոտ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով՝ պաշտպանելու հեղափոխությունը: 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

Ամենաընթերցված