Երևանի 2800-ամյակին ընդառաջ լույս է տեսել «Արարատ-Ուրարտու թագավորությունը» եռալեզու ալբոմը
Էրեբունի-Երևանի 2800-ամյակին նվիրված տոնական միջոցառումների նախօրեին լույս է տեսել «Արարատ-Ուրարտու թագավորությունը» եռալեզու ալբոմը: Ալբոմի հեղինակ, ԵՊՀ պատմության ֆակուլտետի հայոց պատմության ամբիոնի վարիչ Արտակ Մովսիսյանը «Հենարան» մամուլի ակումբում՝ լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ այն առիթ է գիտահանրամատչելի կերպով աշխարհին ներկայացնելու Վանի թագավորությունը: «Վանի թագավորությունը մեր պատմության ամենակարևոր փուլերից մեկն է: Սա առաջին համահայկական պետությունն է, որը մեկ պետականության […]





































