Լքեցին ու փախան
Այն ժամանակ բոլոր աշակերտները լքեցին նրան ու փախան: / Մարկ. ԺԴ. 50 /:
Դարերի ընթացքում անմնացորդ նվիրումի բոլոր գործերը` դժվարությունների ժամանակ ցույց տված հնազանդությունը, ծառայության մեջ ցույց տված սիրո բոլոր արտահայտությունները – Ես ընդունել եմ իբրև քավություն Իմ այն մենակության, որ ապրեցի երկրի վրա, երբ Իմ աշակերտները լքեցին Ինձ:
Այնուամենայնիվ, Ես իրազեկ էի` մարդկությանը փրկելու Իմ Հոր ծրագրին. միայն մի պահ այն մերժելու փորձությունն ունեցա: Գեթսեմանի պարտեզում ապրեցի այդ տկարությունը` ակամա վիճարկելով Իր Միտքը և նպատակը: Այնպես որ, Ես ճանաչում եմ միայնակի ու լքվածի վիճակը:
Այստեղից երկու անհրաժեշտ դաս սովորեք – Իմ որդիներ: Նախ իմացեք, որ Ես լավ գիտեմ, թե ինչ է նշանակում մենակությունը, լքումը և առանձնությունը: Իմացեք, որ հավատարմությամբ կատարած ձեր յուրաքանչյուր գործ, ճշմարիտ սփոփանք է Իմ Սրտին: Իմացեք նաև, որ Ինձ լքող ու փախչող մարդկանց էր, որ Ես տվեցի` մարդկությանը Իմ Պատգամները տանելու պարտականությունը: Այդ փախչողներին. վախով համակված այդ մարդկանց էր, որ տվի մարդկությանը: Ես աշխարհի հաջողությունները չօգտագործեցի` Իմ Թագավորության կարևոր գործերը կատարելու համար. «Նրանք բոլորը թողեցին նրան ու փախան»: Սովորեք նաև, թե ինչ քաղցրությամբ պիտի հասկանալ ու ներել մարդկանց թերությունները: Մարդը Մինչև Որ Կատարյալ Կերպով Չձախողվի, Չի Կարող Սովորել Ճշմարիտ Խոնարհությունը: Ու միայն խոնարհներն են, որ պետք է ժառանգեն երկիրը: