02 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վլադիմիր Գասպարյանը չի լքել Հայաստանը. փաստաբան

Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը չի լքել Հայաստանի Հանրապետության տարածքը, այսօր արձագանքելով մամուլում հրապարակված տեղեկություններին՝ հայտարարել է նրա փաստաբան Տիգրան Աթանեսյանը։ «Հայաստանի Հանրապետության ոստիկանության նախկին պետ, պաշտոնաթող գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի անունից լիազորված եմ հայտարարելու, որ վերջերս որոշ լրատվամիջոցների կողմից տարածված տեղեկությունները այն մասին, որ Վ.Գասպարյանը լքել է Հայրենիքը, սուտ են և զրպարտություն: Ներկա դրությամբ Վ.Գասպարյանը […]

Ե՞րբ է սատանան մոտենում մեզ

Եկեք այսօր խորհենք միասին ևս մի կարևոր հարցի շուրջ. Ե՞րբ է սատանան մոտենում մեզ, երբ որ թույլ ենք տալիս: Ե՞րբ կարող է սատանան մեզնից հեռանալ, երբ տեղեկացված ենք Սբ.Գրքով. Մաթևոսի Ավետարանում կարդում ենք անապատում` մեր Տիրոջ փորձության մասին և հանդիպում ենք այսպիսի տողի. «Ապա սատանան նրան թողեց. եւ ահա հրեշտակներ մոտեցան ու ծառայում էին նրան»։ […]

Նիկոլ Փաշինյանը Երվանդ Մանարյանին ՀՀ ժողովրդական արտիստի կոչում շնորհելու որոշում է կայացրել

Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դերասան, սցենարիստ Երվանդ Մանարյանին ՀՀ ժողովրդական արտիստի կոչում շնորհելու որոշում է կայացրել: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: «Որոշում կայացրեցի՝ Երվանդ Մանարյանին Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի կոչում շնորհելու մասին: Այս հիրավի վաստակած կոչումը նա երկար տարիներ չի ստացել ընդդիմադիր քաղաքական հայացքների պատճառով: […]

«Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման անդամները փորձել են ներխուժել վեհարան

Ոստիկանությունը կանխել է «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման անդամների՝ Մայր Աթոռի տարածք ու վեհարան ներխուժելու փորձը: Ոստիկանությունից հայտնում են, որ բերման ենթարկվածներ չկան: Մայր աթոռի տեղեկատվական համակարգի համակարգող Տեր Վահրամ քահանա Մելիքյանը տեղեկացրել է, որ երբ Գերագույն հոգևոր խորհրդի նիստը պետք է սկսվեր, տխրահռչակ նախաձեռնության անդամները դիվանատան հետնամասում սկսել են վանկարկումներ անել և փորձել են […]

Սերժ Սարգսյանը դուրս է եկել Կառավարական ամառանոցից

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը դուրս է եկել Կառավարական ամառանոցից և հանձնել առանձնատան բանալիները:  Henaran.am-ի հետ զրույցում լուրը հաստատեց 3-րդ նախագահի գրասենյակի ղեկավար Նաիրի Պետրոսյանը: Վերջինս հայտնեց նաև, որ նախկին նախագահը բնակություն է հաստատելու Ձորաղբյուր գյուղում:

Ի՞նչ եղանակ է սպասվում

Հանրապետության տարածքում` Հոկտեմբերի 31-ի ցերեկը, նոյեմբերի 3-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 1-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում, 2-ին առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ: Քամին՝ հյուսիս-արևելյան` 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 1-2-ի ցերեկը կնվազի 5-6, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում` 8-10 աստիճանով: Երևան քաղաքում` Հոկտեմբերի 31-ի ցերեկը, նոյեմբերի 1-5-ը սպասվում է առանց տեղումների […]

Նիկոլ Փաշինյանը հրաժարվում է իմ աչքերի մեջ նայել. որդեկորույս մայրը պահանջում է /տեսանյութ/

Ինչպես հայտնի է 2014թ. հոկտեմբերի 29-ին Գյումրի քաղաքում  տեղի ունեցած վիճաբանության հետևանքով, սպանություն է տեղի ունեցել, սպանվածը՝  25-ամյա Արտյոմ Ադանալյանն է: Արտյոմ Ադանալյանի մայրը՝ Ռուզաննա Ադանալյանը, արդեն տևական ժամանակ բարձրաձայնում է՝ որդու սպանությունը եղել է պատվիրված անձնական թշնամության դրդապատճառով: «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հադիպմանը սպանվածի մայրը պնդեց՝ իր որդու սպանության պատվերը տվել է նախկինում Շիրակի […]

Համաներման որոշումը խորհրդարանն ընդունեց առաջին ընթերցմամբ

Համաներում հայտարարելու մասին որոշման նախագիծը այսօր խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց միաձայն։ Նախագծին կողմ քվեարկեց 72 պատգամավոր: Նախագծի երկրորդ և վերջին ընթերցմամբ քննարկումները կկայանան վաղը։ Ավելի վաղ հաղորդել էինք, որ ՀՀ արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը հայտարարել էր, որ Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում պատիժ կրող 93 ցմահ դատապարտյալների նկատմամբ անհատական մոտեցում է ցուցաբերվելու:

Ամբողջ երկիրը հանձնում են մի մարդու ձեռքը, ում միակ ծրագիրը մարդկանց ասֆալտին փռելն է

Ամբողջ երկիրը հանձնում են մի մարդու ձեռքը, ում միակ ծրագիրը մարդկանց ասֆալտին փռելն է։ Աշխատավորից մինչև մտավորական, կրթվածից մինչև անկիրթ, սեփական դատողություն անելուց հրաժարվել են ու այդ մարդու մատի շարժումով են առաջնորդվում։ Այդ մարդու ծրագրերին ով հակառակվի, հակահեղափոխական է պիտակվելու, և որևէ մեկը համարձակվի այլ կարծիք ունենալ, նրա կարծիքին հակառակվել, միանգամից նա մատը կտնկի վրադ՝ […]

Ցմահ դատպարտյալների նկատմամբ անհատական մոտեցում ցուցաբերվելու է. Արտակ Զեյնալյան

Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում պատիժ կրող 93 ցմահ դատապարտյալների նկատմամբ անհատական մոտեցում է ցուցաբերվելու, այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը։ Նրա խոսքով, նախարարությունը չի կարող, իրավունք չունի վերանայել անձանց նկատմամբ կայացված դատական վճիռները։ «Մենք տալիս ենք դրական եզրակացություններ պայմանական վաղաժամկետ ազատ արձակման համար։ Անգամ վերջերս աննախադեպ որոշում կայացվեց ու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի