23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Նախագահի «ախրանայի պետը» կյանքս կերավ. Մեսչյանը պատմում է

Մինչ այսօր, գլխավոր ճարտարապետերը 100 տոկոսով կախված էին քաղաքապետի քաղաքականությունից, այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց Երևանի նորանշանակ գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը:

«Եթե քաղաքապետն ասում էր՝ էսինչ տեղում էսինչ տղուն հողահատկացում արեք, ինքն այդտեղ շենք է կառուցելու, ապա այդտեղ գլխավոր ճարտարապետն անելիք չուներ: Այն իրավասությունները, որը դուք վերագրում եք նախկին գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանին, այդքան չէր: Ուղղակի հիշեք, թե ինչ իշխանությունների և որ քաղաքապետերի ժամանակ է ինքն աշխատել: Այն ժամանակ ամեն ինչ լուծվում էր հեռախոսով», – նշեց բանախոսը:

Արթուր Մեսչյանն անդրադարձավ նաև 1997 թվականին Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնից հրաժարվելուն:

«Ես ինչո՞ւ դիմումը գրեցի ու դուրս եկա: Նախագահի «ախրանայի պետը» կյանքս կերավ բառի բուն իմաստով: Իմ կաբինետից դուրս չէր գալիս: Ասում էր՝ պիտի տաս, ասում էի՝ յա, իսկականի՞ց, ինչի՞ պիտի տամ, չեմ տալիս: Նա գնում բողոքում էր բոլոր ատյաններին, որտեղից ինձ զանգ էին տալիս, թե պարոն Մեսչյան, դուք գիտե՞ք՝ ում եք ասել ոչ: Ասեցի՝ ով ուզում է լինի, ի՞նչ տարբերություն, իմ գլխին Աստվածն ու իմ քաղաքն են», – բարկությամբ վերհիշեց Երեւանի երբեմնի եւ ներկա գլխավոր ճարտարապետը:

Արթուր Մեսչյանը շեշտեց՝ գլխավոր ճարտարապետը նա է, ով իրավասություն ունի ասել՝ ո՛չ: Հակառակ դեպքում թող չաշխատի գլխավոր ճարտարապետ:

Ի դեպ, հիշեցնենք, որ 1997 թվականին ՀՀ նախագահը Լևոն Տեր-Պետրոսյանն էր։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ