20 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Դավիթ Տոնոյանը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման մասին

Հայաստանի պաշտպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը չի շտապում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի թեկնածության հնարավոր հաստատման մասին որևէ տեղեկություն հայտնել։
 
«Մի քանի օր սպասեք և հայտնի կդառնա։ Ես մի քանի անգամ ասել եմ, որ մինչև 2020 թվականը Հայաստանինն է ՀԱՊԿ-ում պաշտոնավարումը, պետք է սպասել։ Կա նորմատիվ իրավակարգավորում, և որոշումը պետք է կայացվի երկրի ղեկավարների կողմից։ Այս փուլում մեր հերթն է», – նշեց Տոնոյանը։
 
Լրագրողը պնդեց՝ Վաղարշակ Հարությունյանը կնշանակվի՞ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում, Տոնոյանը պատասխանեց. «Ես տեղյակ չեմ»։
KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ