Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Հանրապետության տարածքում`
Նոյեմբերի 6-ի ցերեկը, 7-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում նաև մառախուղ, 7-ի ցերեկը, 8-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավ-արևմտյան 3-8` մ/վ:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 8-ի և 9-ի գիշերը կնվազի 3-4 աստիճանով, ցերեկը նույնքան կբարձրանա:
Երևան քաղաքում`
Նոյեմբերի 6-ի ցերեկը, 7-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, 7-ի ցերեկը, 8-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Երևան քաղաքի նոյեմբերի 7-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 21.10C (1970 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` -4.90C (1978 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 7.30C