18 Օգոստոսի, Երկուշաբթի, 2025
KFC

ՀՀԿ-ն պետք է մասնակցի ընտրություններին. Դավիթ Հարությունյան

ՀՀԿ-ն պետք է մասնակցի դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Այս մասին ասել է Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) գործադիր մարմնի անդամ Դավիթ Հարությունյանը:

Հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է, որ ՀՀԿ-ն խնդիր ունենա ռեյտինգային թեկնածուներ առաջադրելու հարցում:

«Եթե կունենա, կարծում եմ՝ դա կերևա»,- ասաց նա:

Հարությունյանը շեշտեց, որ  Ընտրական օրենսգիրքը չի գրվում այս կամ այն ուժի քմահաճույքները բավարարելու համար. «Որևէ ընտրական օրենսգիրք չի գրվում հստակ որևէ քաղաքական ուժի համար»:

Նրա համոզմամբ՝ նոր Ընտրական օրենսգրքի չընդունվելը երկրին է ձեռնտու. «Այն համամասնական մոդելը, որ առաջարկվում է, վերացնում է ներկուսակցական ժողովրդավարությունը և իրականում հանգեցնում է մարդ կուսակցությունների ձևավորմանը»,- ասաց նա:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ