Եկամտային հարկի նվազեցման մասին նոր համակարգը կբերի ավելի մեծ սոցիալական բևեռացման

Օրերս եկամտային հարկը նվազեցնելու մասին վարչապետի հայտարարությունը տարբեր մեկնաբանությունների է արժանացել մասնագետների կողմից. ոմանք պնդում են, որ այդ քայլով հնարավոր կլինի պայքարել աշխատաշուկայում առկա ստվերի դեմ և այդպիսով մեծ հոսքեր ապահովել դեպի բյուջե, իսկ ոմանց կարծիքով այն արդյունավետ մեխանիզմ չէ և միայն լրացուցիչ բեռ է դառնալու պետական բյուջեի համար: Հիշեցնենք, որ վարչապետը կառավարությանն առաջարկել է […]