15 Նոյեմբերի, Կիրակի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հասարակության կիրքը բնական՝ Բարուդ առջև է հալվում չքանում

Ահա և կամքիդ երկայնամիտ ու պայծառ Լույսի մեջ՝ ծածկվե՛ց լրիվ, ընկղմվեց հալվե՛ց չարությունն հանուր, որպես թե փոքրիկ մի ամպի մռայլ՝ արևի տապից, և նույնի նման հասարակության կիրքը բնական՝ Բարուդ առջև է հալվում չքանո՛ւմ: Որովհետև որ մարդկանցից ո՞վ կա, որ մեղսագործեց ու չզղջացավ, ո՞վ զազրագործեց՝ հետո չամաչեց, ո՞վ գարշագործեց ու չպատկառեց, ո՞վ սխալվեց ու՝ ապա չդիմեց […]

Երբեմն ապշահար եմ դառնում Աստծո մեծ սիրուց՝ կին արարած ստեղծելու համար

Երբեմն ապշահար եմ դառնում Աստծո մեծ սիրուց՝ կին արարած ստեղծելու համար, որ մեկ մարմին լինելով լավագույն ընկեր է և անվարձ օգնական, ընտանեկան մխիթարություն, փոքր թագավորություն, մայր և քույր, դուստր եզակի: Աստված իմ, օրհնյա՜լ լինես: Հավիտյա՜ն օրհնյալ լինես, որ մեզ, աշխարհից ու չարից խայթվածներիս էլ հավաքում ես՝ բժշկելու՝ առավաելագույն Քո սիրով և կյանքի հարատևության Քո կենարար […]

Տեղեկացված եղեք, եթե որոշեք երեխաների հետ գնալ կինոդիտման

Նոյեմբերի 17-ին ներկա էի եվրոպական ֆիլմերի փառատոնի բացմանը և Քոլեթ (Colette) ֆիլմի կինոդիտմանը․․․ Հրաշալի նախաձեռնություն է․․․ ՍԱԿԱՅՆ, առաջին իսկ օրը ցուցադրված ֆիլմը ֆրանսիացի (ինչպես պարզվեց լեսբուհի) գրողի կենսագրական ֆիլմ էր, որը բնավ 14-17 տարեկանների համար չէր, այնինչ ծրագրի թերթիկում նշված է 14+․․․ Տեղեկացված եղեք, եթե որոշեք երեխաների հետ գնալ կինոդիտման։ Չի բացառվում, որ մնացած ֆիլմերը […]

Մայրերը պետք է սահմանափակեն սուրճը

Համաձայն փորձագետների՝ մայրերը, որոնք պայքարում են իրենց երեխաներին քնեցնելու համար, պետք է նկատի ունենան, թե որքան կոֆեին են սպառում օրվա ընթացքում: Սուրճ կամ թեյ ըմպելիս և նույնիսկ շոկոլադ ուտելիս արյան տոնուսը բարձրանում է: Սակայն դրա հետևանքով երեխաները կարող են անհանգիստ, դյուրագրգիռ դառնալ և չքնել, քանի որ այդ ամենը նորածնին է փոխանցվում մայրական կաթի միջոցով: Կրծքով […]

Համոզված եք, որ ժողովրդին իսկապես առաջնորդում եք դեպի ավելի երջանիկ ապագա՞

Ընկերներ ջան, ես ենթադրում էի, որ ընտրարշավը օրենքով հաջորդ երկուշաբթի օրն է սկսում, ու պատրաստ էի այս շաբաթ էլ խոհեմաբար լռել, բայց երեկ մեր վարչապետի հարգարժան պաշտոնակատարը Մարտունիում իր ակնհայտ նախընտրական ելույթով բացեց ընտրաշրջանը, ու հիմա ստիպված եմ սկսել իր ասածներին արձագանքել։ Իմ գրառումների մեջ որևէ կուսակցական երանգ մի որոնեք, ես պարզապես դեմ եմ, որ […]

Երեք օր է` 15-ամյա Քրիստինեին չեն գտնում

Արդեն երեք օր է` աղջկան չեն կարողանում գտնել։ Ոստիկանության Էրեբունի բաժինը որոնում է անհետ կորած Քրիստինե Աթոյանին։ Նա նոյեմբերի 17-ին, ժամը 11։30-ի սահմանում 15–ամյա աղջիկը դուրս է եկել Խորենացու փողոցի տներից մեկից և կորել։ Ոստիկանները փնտրում են աղջկան և խնդրում, որ նրա տեղն իմացողները դիմեն ոստիկանություն։

Արփինե Հովհաննիսյանը՝ Լենա Նազարյանին

Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Տիկին Լենա Նազարյանին ասեք, որ վարչական ռեսուրսի չարաշահումը ոչ թե այն է, ինչ ինքն է մտածում, այլ այն է, թե ինչ է նախատեսված միջազգային չափանիշներով: Իսկ այդ չափանիշներով գործող ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ համար նախատեսված են մի շարք սահմանափակումներ և կարգավորումներ: Տես` կից հղումը: Ժամանակն է դուրս գալ հանրահավաքային տրամաբանությունից և ադապտացվել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի