Երբեմն ապշահար եմ դառնում Աստծո մեծ սիրուց՝ կին արարած ստեղծելու համար
Երբեմն ապշահար եմ դառնում Աստծո մեծ սիրուց՝ կին արարած ստեղծելու համար, որ մեկ մարմին լինելով լավագույն ընկեր է և անվարձ օգնական, ընտանեկան մխիթարություն, փոքր թագավորություն, մայր և քույր, դուստր եզակի:
Աստված իմ, օրհնյա՜լ լինես:
Հավիտյա՜ն օրհնյալ լինես, որ մեզ, աշխարհից ու չարից խայթվածներիս էլ հավաքում ես՝ բժշկելու՝ առավաելագույն Քո սիրով և կյանքի հարատևության Քո կենարար կարգավորությամբ:
Քո ամենամեծ Դեղով՝ Քրիստոսով:
Քո ամենամեծ խոնարհությամբ, կատարյալ կնոջ համար հասունացման Շավիղով՝ սուրբ Մարիամ Տիրամորով: Որ Քրիստոսով՝ Մայրն է դառնում բոլո՜ր քրիստոնյաներիս: Վերստին օրհնյա՜լ լինես և հավիտյան օրհնյա՜լ և օրհնյալ լինես, Աստվա՛ծ: Ես ապշած եմ Քո սիրուց:
Հարազատ զավակ դարձրու ինձ էլ՝ իմ հնարավորության առավելով:
Առավելացնես ինձ էլ, քան կամ: Ողորմածությամբ ու գթությամբ Քո: Հաղթե՛ս ինձ՝ Քեզհաճո մարդ դարձնելով:
Հավիտենական սուրբ Սերն Աստված, Ամենասուրբ իմ, ինձնից առավել ինձ սիրող՝ Աղոթարան իմ, հավիտենական կյանքի կենդանի հուն Աստված, Ում առաջ սակավանում ու խեղաճանում են բոլոր բառերը, որովհետև Դու ամենայնն ես և կյանքը օրհնության Քեզանով է հավիտենական: Եվ բառը, որ կյանք է՝ Քեզանով է կենդանի:
Ամե՛ն: